Բաժիններ՝

Մտածելու փոխարեն փորձում ենք սովորեցնել «շատ բան». Աշոտ Խուրշուդյան

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներից մեկին։

* * *

Երբ վերապատրաստողի առաջին քայլերն էին անում, ամեն մի թեմա ցանկանում էի «լցնել» այն ամենով ինչ գիտեմ։ Տարիների ընթացքում փորձը հանգեցրեց նրան, որ ավելի լավ է հիմնովին տալ քիչ, քան շատ բան փորձել մատուցել։

Մեր հանրակրթության ոլորտը նույն խնդիրն ունի՝ գերծանրաբեռնված է ինֆորմացիայով, որի ահռելի մասը մոռացվելու է երեխաների կողմից։ Մտածելու փոխարեն փորձում ենք սովորեցնել «շատ բան»։

Կարդացեք նաև

Ամեն ինչ տալ հնարավոր չէ։ Պետք է ընտրել միայն անկյունաքարերը, բազայինը, հիմնարարը, իսկ ժամանակի մնացած ազատված մասերը նվիրել կրթական այլ պրոցեսների, որոնք կհետաքրքրեն երեխայի կրթական առօրյան։
Բյուրոկրատիան չի լուծելու այսօրվա ոչ մի մարտահրավեր։ Իսկ «դուխով» քաղաքականության առաջնորդներ չունենք։

Տեսնես ո՞վ կհամաձայնի ասել, որ հայրենագիտություն առարկան ավելորդ է, որ կրոնի պատմության փոխարեն պետք է կրոն անցնել, ծեսեր անցնել, ազգային տոներ անցնել՝ որպես հայ ինքնության մաս՝ բայց այնպես, որ կրոնական հանդուրժողականությունը պահպանվի, Հայաստանիի աշխարհիկությունն էլ հարգվի։ Կամ էլ այդ երգ, նկարչություն, ազգային պար ու չգիտեմ ինչերի փոխարեն «արվեստ» անցնել։ Երեխան դպրոցում ոչ նկարել պիտի սովորի, ոչ էլ երգել ու պարել, բայց արվեստի գրագիտությունը եթե մեծանա, ինքը կգտնի իր համար գեղեցիկն ու սիրելով այն կզարգացնի։

Ֆիզկուլտուրան ընդհանրապես պիտի փոխվի, երեխաների ֆիզիկական տվյալները ի սկզբանե տարբեր են, ֆիզկուլտուրայի գնահատականն ինքնին անիմաստություն է։
Կարելի է շատ բան ասել, չհամաձայնվել, նորը գտնել։ Այս ուրախ նոտայի վրա բոլորիդ սեպտեմբերի մեկը շնորհավոր։ Մարդկությունը կրթությունից ու գիտությունից արժևոր դեռ ոչինչ չի ստեղծել։ Չունես կրթություն, ենթարկվիր ուրիշին՝ անհատ, թե ազգ, բանաձևը նույնն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս