![](/banners/BeFunky-design.jpg)
Agile Spirit զորավարժություններին մասնակցելու նպատակով Վրաստան է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկան
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/v_gruziyu_pribila_amerikanskaya_voennaya_tehnika.jpg)
Agile Spirit բազմազգ զորավարժություններին մասնակցելու համար Բուլղարիայից շոգենավով Վրաստան է տեղափոխվել ամերիկյան ռազմական տեխնիկա, այդ թվում` հրետանային հրանոթներ և զրահատեխնիկա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երկշաբաթյա Agile Spirit 2016 զորավարժությունները տեղի կունենան Ախալցխեի մոտ գտնվող զորավարժարանում:
Եվրոպայում ԱՄՆ ծովային հետևակի ուժերի տեղեկություններով` զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի,ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի զինծառայողները:
Agile Spirit-ն ի սկզբանե եղել է վրաց-ամերիկյան երկկողմ ռազմական զորավարժություն, այն Վրաստանում անցկացվել է 2011 թվականից ի վեր:
2015-ից ի վեր Agile Spirit-ը դարձել է բազմազգ զորավարժություն, որոնց միացել են նաև ՆԱՏՕ-ի դաշնակից ու գործընկեր երկրները:
https://www.youtube.com/watch?v=8INPb-c1NX4