Բաժիններ՝

Ալյասկայում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

5 մարդ է զոհվել Ալյասկայի արևմուտքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:

Ալյասկա նահանգի Ազգային գվարդիայի զինվորականների տվյալներով` երկնքում բախվել է ամերիկյան Hageland Aviation ավիաընկերության մեկշարժիչանի Cessna 208 ինքնաթիռըմ, որում գտնվել է 3 մարդ և զբոսաշրջային Renfro’s Alaskan ընկերությանը պատկանող Piper PA-18 ինքնաթիռը, ում գտնվել է անձնակազմի 2 անդամ:

Դեպքը տեղի է ունեցել Ռուսկայա Միսիա բնակավայրի մոտ: Ինքնաթիռների կործանումից հետո դեպքի վայր է ուղևորվել բժիշկների խումբ, սակայն, ըստ զինվորականների, դեպքի հետևանքով ողջ մնացածներ չկան:

ԱՄՆ-ի երկնքում նման բախումներ չափազանց հազվադեպ են տեղի ունենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս