Բաժիններ՝

Ericsson-ը 5G ցանցի համար սարքավորումների արտահանումը կսկսի արդեն 2017 թվականին

Շվեդիայի Ericsson ընկերությունը 5G շարժական ցանցի ներդրման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումները կսկսի ծրագրված ժամկետից երեք տարի շուտ՝ 2017 թվականին: Այս մասին հայտարարել է Ericsson-ի ցանցային արտադրանքների ղեկավար Արուն Բանսալը:

«Ericsson-ն® այսպես կոչված 5G շարժական ցանցերի ծավալման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները կսկսի մատակարարել 2017 թվականին՝ ավելի վաղ սահմանված ժամեկետից՝ 2020 թվականից երեք տարի շուտ»,- գրել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Բանսալի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Ericsson-ն արդեն գործընկերային համաձայնագրեր է ստորագրել 26 հեռահաղորդակցական գործարկուների հետ, որոնք ցանկանում են օգտագործել սույն տեխնոլոգիան:

5G ցանցերը թույլ կտան իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն փոխանակել վայրկյանում ավելի քան 10 Գբիտ արագությամբ, ինչը 30 անգամ ավելի արագ է, քան 4G ցանցերում: 5G տեխնոլոգիաները նաեւ արձագանքի նվազագույն ժամանակ են ապահովում տվյալներ ներբեռնելիս, ինչպես նաեւ ցանցի մեծ տարողություն:

Էլեկտրակապի միջազգային միությունը ծրագրումէ նոր ստանդարտը ներդնել մինչեւ 2020 թվականը:

Ericsson AB ընկերությունը հիմնադրվել է 1876 թվականին Ստոկհոլմում: Ներկայում ընկերությունը համաշխարհային առաջատարներից է շարժական եւ անշարժ ցանցերի համար հեռահաղորդակցական սարքավորումների մշակումների եւ արտադրության ոլորտում: 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ ընկերության հաստիքակազմը հասնում է ավելի քան 116,5 հազարի աշխատակիցների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս