Պենտագոնն անհեթեթություն է որակել ԴԱԻՇ-ի խոսնակին սպանելու վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարությունը
Ամերիկացի պաշտոնյաները լրագրողների հետ զրույցում անհեթեթություն են որակել ՌԴ ՊՆ հայտարարությունն այն մասին, թե ԴԱԻՇ-ի մամուլի խոսնակ, դաշտային հրամանատար Աբու Մուհամմադ ալ-Ադնանին սպանվել է ռուսական ավիացիայի հարվածի հետևանքով, հայտնում է BBC-ն:
«Դա անհեթեթություն է: Դա ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այն բնույթը, որը կրում է ռուսական արշավը Սիրիայում»,- հայտարարել են պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:
Նրանց խոսքով` Ալ-Ադնանին սպանվել է ամերիկյան անoդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Սպիտակ տունը ևս հայտարարել է, թե տեղեկություններ չունի, որը կարող է հաստատել ծայրահեղականի սպանությանը Ռուսաստանի առնչությունը:
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծայրահեղականն սպանվել է Հալեպ նահանգում ռուսական «Սու-34» ինքնաթիռի ավիահարվածի հետևանքով:
Մեկ օր առաջ Պենտագոնի աղբյուրն էր հայտնել, որ ԱՄՆ-ի գլխավորած ուժերը ավիահարվածներ են հասցրել Ալ-Բաբ քաղաքի շրջանում, որտեղ, ինչպես ենթադրվում է, սպանվել է վերջինս:
Ալ-Ադնանին համարվում է8 ԴԱԻՇ-ի ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը և խմբավորման գաղափարախոսության տարածողներից: Նրա միջոցով էին կատարրվում խմբավորման ամենանշանակալի հայտարարությունները:
Ալ-Ադնանիի գտնվելու մասին տեղեկություններ հայտնողներին ԱՄՆ Պետդեպը խոստացել էր 5 մլն դրամի չափով պարգևատրում: