Բաժիններ՝

Թուրքական ԶԼՄ-ները` երկրի ՆԳՆ ղեկավարի հրաժարականի պատճառների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհ է եղել երկրի ներքին գործերի նախարար Էֆկան Ալայի գործունեությունից, հենց այդ պատճառով է նա հրաժարական ներկայացրել, գրում է թուրքական Hürriyet թերթը:

Տեղեկությունների համաձայն` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո Ալան նշել էր, որ երկրի հետախուզության 7 հազար աշխատակիցներից մոտ 6.5 հազարը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցներ են, և այդ տեղեկությունը չափազանց բացասաբար էր ընդունվել Թուրքիայի կառավարության կողմից:

Ալայի հրաժարականի մեկ այլ պատճառ է նշվում նաև այն, որ ռազմական հեղաշրջման փորձի օրը հնարավորություն չի եղել կապ հաստատել երկրի ՆԳՆ ղեկավարի հետ:
Թերթի տվյալներով` այդ օրն Ալան գտնվել է Էրզրում նահանգում, այլ ոչ թե Անկարայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930