Ռուսաստանում թայֆունի հետևանքով հազարավոր տներ են ջրածածկ եղել
Պրիմորսկի երկրամասում «Լայոնրակ» թայֆունից տուժած ավելի քան 800 մարդ է տարհանվել իրենց տներից և ապաստանել ժամանակավոր կացարաններում, հայտնում է «Ռոսբալտը»:
Վերջին տվյալների համաձայն` տարերային աղետի հետևանքով ջրածածկ է եղել 1300 տուն, որտեղ բնակվել է ավելի քան 3500 մարդ:
Մի շարք բնակավայրեր կտրվել են աշխարհից ջրածածկ եղած ճանապարհների և կամուրջների քանդման հետևանքով: Մարդկանց տարհանումը շարունակվում է:
Հաղորդվում է, որ նկատվում է Պավլովկա, Ռուդնայա, Պարտիզանսկայա, Արսենյեվկա, Ռազդոլնայա գետերի մակարդակի բարձրացում:
Ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրասնոարմեյսկի և Չուգուևսկի շրջաններում: