![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն առողջություն է մաղթել Իսլամ Քարիմովին
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/42.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ուզբեկ գործընկերոջը` Իսլամ Քարիմովին երկրի Անկախության օրվա առիթով: Այդ մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի կայքը:
Պուտինը Քարիմովին «քաջ առողջություն» է մաղթել, իսկ այդ երկրի քաղաքացիներին` «երջանկություն և բարգավաճում»:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են «փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթների վրա» և ակտիվորեն զարգանում են «ռազմավարական գործընկերության և համագործակցության ոգով»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ԶԼՄ-ները հայտնեցին Քարիմովի հոսպիտալացման մասին: Ավելի ուշ Ուզբեկստանի իշխանությունները հայտնեցին, որ «նախագահը ստացիոնար բուժում է ստանում»:
Նրա դուստրը` Լոլա Քարիմովա-Տիլյաևան հայտնել է, որ հոր մոտ առկա է գլխուղեղի արնազեղում: