Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել «Թուրքական հոսք» գազատարի շուրջ

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը երեկ ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:

«Գազպրոմը» պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի էներգետիկայի նախարարության հետ սեղմ ժամկետներում ավարտել «Թուրքական հոսք» գազատարի աշխատանքների վերաբերյալ բոլոր թույլտվությունների տրամադրումը, հայտնել է ռուսական ընկերությունը:

«Կոմերցիոն բանակցությունները Թուրքիա ռուսական գազի մատակարարումների պայմանների վերաբերյալ շարունակվելու են»,- ասված է հանդիպման արդյունքներով հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով:

Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս