Բաժիններ՝

«Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում». Արծվիկ Մինասյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այն քայլերը, որոնք կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ձեռնարկել մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում: Նրա խոսքով՝ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ: «Այսօր մեր օրենսդրությունը, ցավոք, մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ գործադրելու հնարավորություն չի տալիս: Բայց սա, անշուշտ, չի կաշկանդում, որպեսզի մենք մի քանի կարևոր քայլեր իրականացնենք»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ դրանցից առաջինը ներմուծումների սահմանափակումների հնարավորինս մեղմացումն է, իսկ առանձին դեպքերում՝ վերացումը: «Երկրորդը մեծածախ և մանրածախ շղթայի քանդումն է, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր ներմուծողները դառնում են նաև մանրածախ վաճառողներ, շուկայից դուրս են մղում այլ սուբյեկտների, ովքեր զբաղված են միայն մանրածախ վաճառքով, կամ փոքր արտադրողներին, ովքեր չեն կարողանում ունենալ այդպիսի ցանցեր վաճառքի կազմակերպման համար: Երկրորդ կարևոր գործողությունն այս կապը քանդե լն է»,- ասաց նա:

Երրորդ կարևոր գործողությունը, որը պետք է ձեռնարկի կառավարությունը, շուկայի ներսում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետևողականորեն հսկելն է: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այսօր Հայաստանում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ որևէ անձ շուկայում իշխանություն է ձեռք բերում՝ անտեսելով անգամ գործող օրենսդրական պահանջները, սակայն չկան համապատասխան լծակներ այդ ամենը կանխելու, նման երևույթ թույլ չտալու համար:

«Առանձին դեպքերում, եթե անգամ կա այդ լծակը, ինչպիսին, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազոր ություններն են, այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ պարտադրանքը պետական մարմնի համար չի դառնում որպես պարտադիր գործադրվող նորմ: Հետևաբար, օրենսդրական փոփոխություններով նաև այս հարցը պետք է լուծվի, որպեսզի մենք կարողանանք ունենալ իրավիճակ, երբ հստակ պայմաններում պետք է գործի արագ արձագանքումը»,- պարզաբանեց Մինասյանը:

Կարդացեք նաև

Նրա գնահատմամբ՝ դեմպինգային գործողության դեպքում, որը արհեստական գնագցման կամ գների նկատմամբ մանիպուլյացիայի միջոցով շուկայից մրցակիցներին դուրս մղելն է, Հայաստանում գործող օրենսդրությունը միայն ներմուծումների ժամանակ է նման դեպքերը կանխելու մեխանիզմ նախատեսում: «Շուկայի ներսում չկա այդ մեխանիզմը: Ուստի շատ կարևոր է, որպեսզի այսպիսի գործողությունները դիտարկելի լինեն ամբողջությամբ»,- ասաց նա:

Որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին և պատասխանատու՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձևավորել է թիմ և աշխատում է օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ: «Մենք աշխատում ենք նաև միջպետական մարմինների հետ, ինչպիսիք են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, միջազգային կառույցները, որպեսզի ունենանք ժամանակակից օրենսդրություն: Գուցե, այս տարվա ընթացքում մենք չկարողանանք օրենսդրությունն ամբողջապես վերանայել և փոփոխություններ կատարել, բայց վստահ եմ, որ մինչև հաջորդ տարվա կեսերը մենք դա կիրականաց նենք»,- ասաց Ա. Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս