Բաժիններ՝

Google-ը կսկսի թեստավորել ուղեկիցների որոնման ծառայությունը

Google ընկերությունը մտադիր է իրագործել Սան Ֆրանցիսկոյի շրջանում ուղեկիցների որոնման ծառայության զարգացման փորձնական ծրագիրը: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:

Դրա համար կօգտագործվի Waze նավիգացիոն հավելվածը, որը մշակել է Իսրայելի համանուն ֆիրման, որը Google-ը գնել է 2013 թվականին: Այն իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն է տրամադրում մայրուղիներով ավտոմոբիլների երթեւեկության վերաբերյալ՝ մասնակից վարորդներից ստացված տվյալների հիման վրա:

Ի տարբերություն Uber տաքսիի ծառայության, Waze-ի պլատֆորմում կիագործվի պոտենցիալ ուղեւորի եւ այն վարորդի միջեւ կապի հաստատման սկզբունքը, որն ինքն է մտադիր շարժվել նույն ուղղությամբ: Ընկերությունը հայտարարել է, որ ծառայության սակագները կպահպանվեն «բավականին ցածր» մակարդակում, որպեսզի դրանից չկարողանան օգտվել նրանք, ովքեր ցանկանում են փոխադրումներ իրականացնել առեւտրային հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս