Բաժիններ՝

«Արդարացում չի լինի, եթե պարտվենք Հայաստանին». Սիմոն Կյաեր

Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը խոսել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին և նշել, որ արդարացում չի գտնվի, եթե իր թիմը պարտություն կրի այդ խաղում:

«Ցավալի էր, որ չկարողացանք մասնակցել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 24 մասնակիցների թվում չէինք: Պետք է համաձայնենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ խուսափելու երրորդ անընդմեջ հիասթափությունից:

Կարծում եմ, որ կարող ենք գոհ լինել նոր մարզչի գլխավորությամբ գարնանն անցկացրած խաղերի արդյունքից ու լավատեսորեն մոտենանք ԱԱ-2018-ի ընտրական փուլին:

Պետք է հաղթենք բոլոր տնային խաղերում, ոչ մի արդարացում չի լինի, եթե չկարողանանք պարտության մատնել Հայաստանի հավաքականին»,- ըստ Politiken.dk-ի՝ ասել է Կյաերը, ով հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչե»-ում:

Կարդացեք նաև

Դանիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930