![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական բանակը մոտեցել է սիրիական Մանբիջ քաղաքի մատույցներին
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/173671_src.jpg)
«Եփրատի վահան» ռազմական օպերացիայի շրջանակում Թուրքիայի զինված ուժերը մոտեցել են Սիրայի Մանբիջ քաղաքին, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, Թուրքիայի զինված ուժերի ռազմական տեխնիկան տեղակայված է Մանբիջից 11 կմ հյուսիս, որտեղից սպասվում է Սիրիայի «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության քուրդ զինյալների նահանջը, որը համաձայնեցվել էր ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:
Մանբիջը գտնվում է Եփրատ գետից 30 կմ արևմուտք` Դամասկոսից 362 կմ հյուսիս-արևելք:
Մանբիջի բնակչությունը մինչև սիրիական ճգնաժամը 2011թ· կազմել է 75 հազար մարդ: