Բաժիններ՝

Դիլմա Ռուսեֆը հրաժեշտ տվեց Բրազիլիայի նախագահի պաշտոնին. Սենատը քվեարկեց իմփիչմենթի օգտին

Բրազիլիայի Սենատը չորեքշաբթի քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի օգտին: Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 61 մարդ անհրաժեշտ 54 ձայնի փոխարեն:

Ռուսեֆի իմփիչմենթի հարցով բուռն քննարկումները տեղի են ունեցել Ռուսեֆի ներկայությամբ, որը ժամանակավորապես էր հեռացվել իր պաշտոնից:

Երկրի նախագահի պարտականությունները մինչև Ռուսեֆի նախագահության ավարտը` 2019 թվականի հունվարի 1-ը, կշարունակի կատարել Ռուսեֆի նախկին համախոհ, փոխնախագահ Միշել Տեմերը, հայտնում է Reuters-ը:

Սենատորները Դիլմա Ռուսեֆին մեղավոր են ճանաչել բյուջետային օրենսդրության խախտման մեջ, մասնավորապես բյուջեի դեֆիցիտի իրական չափը թաքցնելու մեջ 2014թ· նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Անձամբ Ռուսեֆը հայտարարել է, որ անմեղ է և իր հակառակորդներին մեղադրել է քաղաքական խարդախության և պետական հեղաշրջման փորձի մեջ:

Նրա փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու է Սենատի որոշումը Բրազիլիայի Գերագույն դատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս