Բաժիններ՝

Twitter-ը մտադիր է վճարել օգտատերերին տեսանյութերի համար

Twitter-ը մտադիր է վճարել օգտատերերին տեսանյութերի համար: Կոնտենտի ստեղծողները կկարողանան ստանալ տեսահոլովակներում զետեղված գովազդից եկամուտների 70 տոկոսը:

Դա ավելի գրավիչ առաջարկություն է, քան YouTube-ի բիզնես-սխեման: YouTube տեսահոստինգը հեղինակներին տալիս է տեսահոլովակներում գովազդից եկամուտների 55 տոկոսը, 45 տոկոսն ստանում է ընկերությունը: Ի տարբերություն YouTube-ի, ընկերությունը նաեւ չի պնդում բացառիկության համար. նույն տեսահոլովակը հեղինակը կարող Է զետեղել այլուր, հայտնել է Recode.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Բայց կհաջողվի արդյոք այս կերպ տեսաբլոգերներին հրապուրելով բերել Twitter, առայժմ պարզ չԷ, նշում է հրատարակությունը:

Առաջարկությունն այս պահին տարածվում Է սոսկ ամերիկացի օգտատերերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս