Բաժիններ՝

Ջենիֆեր Լոպեսը կոշիկների հավաքածու է ստեղծել

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, Giuseppe Zanotti մակնիշի հետ համագործակցությամբ, ստեղծել է կոշիկների հավաքածու: Դրանում տեղ են գտել 15 մոդելներ՝ տանկետկայով քեդերից մինչեւ բարձրակրունկ բոտիլիոններ, հաղորդում է Fashionmag­-ը:

Հավաքածուում ընգրկված կոշիկի գինը տատանվում է 795-­ից մինչեւ 1995 դոլար: Պլանավորվում է, որ շարքը վաճառքի կհանվի 2017 թվականին:

Իտալական բրենդը երգչուհու հետ համագործակություն սկսելու մասին հայտարարել էր հուլիսի վերջին: Լոպեսն ապագա շարքը բնութագրել է որպես «այն ամենը, ինչ մեզանից կարելի է սպասել. անհավանական ուրվապատկերներով շեշտակի բարձր կրունկներ»:

Giuseppe Zanotti­-ն լյուքս կոշիկի եւ աքսեսուարների իտալական բրենդ է: Ֆիրմայի հաճախորդների թվում են՝ Բեյոնսեն. Քանիե Ուեսթը, Կիմ Քարդաշյանը եւ Կարոլինա Կուրկովան:

Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի երգչուհի է եւ դերասանուհի: Բացի այդ, նա ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ. աջակցում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալին եւ հանդես գալիս որպես իրավապաշտպան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031