Բաժիններ՝

Թրամփը Քլինթոնին մեղադրել է ամերիկացիներից զենքի կրման իրավունքը խլելու ցանկության մեջ

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Հիլարի Քլինթոնը մտադիր է ամերիկացիներից խլել զենք պահելու օրինական իրավունքը, հայտնում է BBC-ն:

«Հիլարին ցանկանում է չեղյալ հայտարարել երկրորդ ուղղումը (ԱՄՆ Սահմանդրության կետը, որը երաշխավորում է ամերիկացիների` զենք կրելու ու պահելու իրավունքը): Ի դեպ, եթե նրա մոտ ստացվի, դուք արդեն ոչինչ չեք կարող անել»,- ասել է Թրամփը` ելույթ ունենալով Նոր Կարոլինա նահանգում անցկացվող միտինգի ժամանակ:
Թրամփը կոչ է արել Սահմանադրության երկրորդ ուղղման պաշտպաններին չթողնել, որ Քլինթոնն իշխանության գա:

Թրամփը ելույթը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում, բազմաթիվ օգտատերեր սկսել են Թրամփին մեղադրել բռնության կոչեր անելու մեջ:
Քլինթոնի նախընտրական արշավի ներկայացուցիչ Ռոբերտ Մուկը միլիարդատիրոջ հայտարարությունը վտանգավոր է որակել:

Թրամփի նախընտրական շտաբի կողմնակիցները հայտարարել են, որ նա պարզապես կոչ է արել երկրորդ ուղղման կողմնակիցներին միավորվել և գնալ ընտրատեղամասեր:
Քլինթոնն ավելի վաղ հայտարարել էր զենքի մասին մի շարք օրենքների խստացման մասին, սակայն ուղղակիորեն չի նշել զենքի պահման և կրման իրավունքի չեղյալ հայտարարման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս