Բաժիններ՝

Google-ը ծաղրել է iPhone-ի հիշողության փոքր ծավալը

Google կորպորացիան տեսագրել է գովազդային հոլովակ, որտեղ ցուցադրել է Free Up Space-ի նոր գործառույթը: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ալիքում՝ Google Photos անվան ներքո:

Free Up Space-ը ներքին հիշողության ոչ մեծ ծավալով սմարթֆոնների տերերին թույլ կտա լուսանկարներն ու տեսագրությունները պահել ամպային պահոցում, մինչդեռ Google Photos-ը ոչ պետքական նյութերն ավտոմատ կերպով կջնջի սարքի հիշողությունից:

16 գիգաբայթով iPhone-ի օրինակով Google-ը ցուցադրել է, թե ինչ անհարմարություններ կարող է պատճառել սմարթֆոնի սահմանափակ հիշողությունը:

Տեսահոլովակում հավաքված են մարդկանց կյանքի կարեւոր պահեր, որոնք նրանք չեն կարողացել նկարել սմարթֆոնում ազատ տեղի բացակայության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031