Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի կայազորի զորամասերից մեկում պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում արական սեռի մինչև 40 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի։
«Բացարձակ ապօրինություններ են, իրավաբանության և իրավական հարթության մեջ որևէ ձև չեն տեղավորվում այս գործընթացքները»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի արդյունքում կալանավորված Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գարիկ Մալխասյանը:
Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ամերիկաբնակ ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Լոնդոնի կենտրոնում դանակով անցորդների վրա հարձակված մարդը Նորվեգիայի քաղաքացի է` ծագումով Սոմալիից, իսկ նրա զոհը` ԱՄՆ քաղաքացի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Սքոթլանդ Յարդին:
Օգոստոսի 3-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը իր անդամների՝ Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի կալանավորման առիթով հանդես եկավ հայտարարությամբ՝ ավագանու մյուս խմբակցություններին ևս կոչ անելով միանալ նրանց ազատ արձակելու պահանջին:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի կալանավորման փաստի առթիվ այսօր նամակով դիմեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Ստեղծվելիք ընկերությունը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանից
«Ոստիկանների ցուցմունքներից իմ ընդհանուր տպավորությունն այն էր, որ այն անձը, որը թելադրել է ոստիկաններին՝ ցուցմունքը գրառելը, ոչ միայն չի եղել Սարի թաղում, այլ անգամ ջանք չի գործադրել տեսանյութերը դիտի՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվել»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Եղիշե Պետրոսյանի և Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Անգլիայի բանկը վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հանգուցային տոկոսադրույքը 0,5 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,25 տոկոս, տեղեկացնում է BBC-ն:
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ:
Ֆրանսիայի Լե-Ման քաղաքում տղամարդը 2 մարդու է պատանդ վերցրել քննչական մեկուսարանում, հայտնում է BFM-TV հեռուստալիքը:
Թուրքիայի հետ հարաբերությունների «ռեստավրացիան» և Սիրիայում իրավիճակն են քննարկվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Չնայած ունեցած ցավերին` Արմեն Բիլյանի կամքը «տեղն» է, հոգեպես կայուն վիճակում է, ընկճվածություն չունի. «Ես չեմ հանձնվել, պայքարը շարունակելու եմ: Նման որոշում ենք կայացրել՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար»,- Բիլյանը հայտնել է փաստաբանին»:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանը մտադիր է այսօր հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին, armlur.am-ը փորձեց պարզել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն իր եգիպտոցի գործընկերոջ` Սամեխ Շուքրիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ եգիպտական EgyptAir ավիաընկերության MS804 չվերթի զոհերի ընտանիքները սպասում են եգիպտական կողմի հետաքննության արդյունքներին:
«Կոնկրետ Հովսեփ Խուրշուդյանի՝ տվյալ տուն մտնելու նպատակը եղել է այն, որ Անուշ անունով մի աղջիկ վնասվածք է ստացել, և ներս են տարել, առաջին օգնությունն են ցույց տվել, և Խուրշուդյանը հենց ինքն է այդ աղջկան տարել և շտապ օգնության մեքենա նստեցրել, դա մոտ կես ժամ տևել է: Մոտ կես ժամ անց այդ տուն են ներխուժել Ոստիկանության աշխատողներ և տանից հանել են մոտ 10-13 հոգի անձանց: Այդ ժամանակ Ոստիկանության բարձրաստիճան անձինք մատնանշել են Հովսեփ Խուրշուդյանին ու ասել են, որ իրեն էլ պետք է տանեն: Այսինքն՝ Խուրշուդյանին ճանաչել են»:
Ուկրաինայի արտգործնախարարությունը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Վրաստանի «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բաթումում` «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ, այրել են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի պայքարը թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ, Թուրքիային և Ադրբեջանին անվանել է մեկ ընտանիքի անդամներ, հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Արեւմուտքը պետք է տապալի Էրդողանին, հակառակ դեպքում` Թուրքիայում ներքին պատերազմ կծագի: Քանի դեռ Էրդողանը գահի վրա է` Մերձավոր Արեւելքում անհնար է խաղաղություն հաստատել:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երևան քաղաքի վարչություն Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Օգոստոսի 5-9-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որի հիմքը կազմում են քուրդ աշխարհազորայինները, իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի ռազմավարական կարևորագույն կետերը, ասվում է SDF-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի հարավում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 20 անդամ է ձերբակալվել: Բոլոր ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են:
«Բայց ունենք մի քանի փաստեր` բժիշկները մուտք են գործել` իրենց բժշկական առաքելությունը կատարելու և վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար. այն վիրավորներին, ովքեր իշխանությունների կողմից կրակ բացելու հետևանքով ստացել էին ծանր մարմնական վնասվածներ, և բուժօգնության` այսինքն` հիվանդանոց տեղափոխման խնդիր ունեին: Ունենք բժիշկ, ով մինչ այդ էլ հերթապահություն է կատարել, ներս է մտել, դուրս եկել, հիվանդներ տարել, բուժօգնություն ցույց տվել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ ստեղծվել է իրավիճակ, երբ խմբի վիրավոր տղաներից ոմանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց, սակայն բուժօգնության կարիք են ունեցել:
Վերջերս Երևանում ծավալված իրադարձությունների ամենաուշագրավ ու ցավալի դեպքը, թերևս, եղբորս՝ 17-ամյա Սայադ Հարությունյանի հետ է կապված. կյանքով ու եռանդով լի մի երիտասարդ, ով ունի մեծ ձգտումներ և նպատակներ, սակայն, ոստիկանության բռնությունների հետևանքով կորցնելով աչքը, այսօր նրա միակ մտահոգությունը աչքի որակյալ պրոթեզավորումն է, ինչը ծնողներս մտադիր են կազմակերպել արտասահմանում:
Օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։