
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 5-9-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 8-9-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 5-9-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Երևանի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.40C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.50C