
Բաթումում այրել են Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը

Բաթումում` «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ, այրել են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հաղորդվում է, որ դա կռվի պատճառ է դարձել «Ազգային շարժում» կուսակցության և «Մեր հայրենիքը» շարժման անդամների միջև:
«Մեր հայրենիքը» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ «Ազգային շարժման» ժամանակներն անցել են և երկրում 9 տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի կրկնություն այլևս չի թույլատրվի այդ կուսակցությանը:
Իր հերթին, վերջիններս ակցիայի մասնակիցների հասցեին վանկարկել են. «Դավաճաններ»:
Ընդհանուր առմամբ, «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ հավաքվել էր ավելի քան 300 մարդ:
Դեպքի հետևանքով «Մեր հայրենիքի» մեկ անդամ ձերբակալվել է: