
«Թուրքիան և Ադրբեջանը մեկ ընտանիքի անդամներ են». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի պայքարը թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ, Թուրքիային և Ադրբեջանին անվանել է մեկ ընտանիքի անդամներ, հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով` Ադրբեջանի դրոշը միշտ ցանկալի կլինի Թուրքիայում և օգոստոսի 7-ին Ստամբուլում կայանալիք համերաշխության միտինգում թուրք ժողովուրդը չի ցանկանում այլ դրոշ տեսնել, բացի Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի դրոշներից:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, կշարունակի պայքարը Գյուլենի շարժման դեմ: