«Ցանցում հայտնվել ու շատ արագ տարածվում է վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ ոստիկանության անունից։ Եթե նման բան տեսնեք՝ հանկարծ չվազեք վճարելու:) Վիրուսը նստում է Քրոմի մեջ։ Եթե չգիտեք էքոթենշնները մաքրելու ձեւը՝ պարզապես ջնջեք Քրոմը ու նորից տեղադրեք»:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դիմել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարությանը՝ օրեր առաջ Հայաստանի հանդեպ Ժիրինովսկու ցուցաբերած վարքագծի քննարկման համար:
«Մի բան է վազել՝ դաշինքներ կազմել, և այլ բան է՝ հետագայում պատասխանատավություն կրել այդ դաշինքների համար: Այո, ուժեղ ընդդիմություն պետք է լինի, բայց մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ ստրատեգիական պատկերացումների ընդհանրություն կա, քանի դեռ այն չկա, որևէ դաշինք դատապարտված է ձախողման»:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ Ս.Սարգսյանի ելույթին՝ Շ.Քոչարյանը կրկնեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միակողմանի որևէ զիջում չի լինելու, և Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու:
ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է ներառել «Ջամաատ ուլ-Ահրար», Պակիստանի «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կազմի մեջ մտնող «Տեհրիկ-ի-Թալիբան» խմբավորումներին, ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կայքի տեղեկություններով՝ նա թոշակի է գնացել:
«Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք, էդքան չարժի դա, դեսպանն արդեն արձագանքել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շ.Քոչարյանը:
Աֆղանստանի Գերատ նահանգում նվազագույնը 10 օտարերկրացի զբոսաշրջիկ է սպանվել, ևս 5-ը վիրավորվել է ավտոբուսի վրա հարձակման հետևանքով, հայտնում է նահանգապետ Ֆարհադ Հադիմին, տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել, որտեղ դարձյալ անդրադարձել է Երևանում վերջին շրջանում կատարված իրադարձություններին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանն ու դրա հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին:
«Միլանը» Չեմպիոնների միջազգային գավաթի ընկերական մրցաշարի 3-րդ տուրում հանդիպեց «Չելսիի» հետ: Խաղը կայացավ ԱՄՆ-ում «ՅուԷՍ Բանկ» մարզադաշտում և ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:
«Որքանով ես եմ տեղեկացված, ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականին:
«Վերջին տարիներին հրապարակային քաղաքական տարաձայնությունների մեջ եմ եղել Ժիրայր Սէֆիլյանի հետ, և այնքան խորն են եղել այդ տարաձայնությունները, որ նույնիսկ անիմաստ ենք համարել հանդիպել ու քննարկել: Բայց երբ իրեն ձերբակալել էին, ու ես այցելեցի իրեն, մեր միջև շատ ջերմ անձնական հարաբերություններ էին»,- այսօր իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների միջազգային գավաթի ընկերական մրցաշարի 3-րդ տուրում հանդիպեց «Բավարիայի» հետ: Հանդիպումը կայացավ ԱՄՆ-ի «Մետլայֆ» մարզադաշտում և ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Օգոստոսի 4-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1955 թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ որդին հրազենով կրակել է հոր վրա` բժիշկները վախենում են մտնել ներս:
Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը:
Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև իրենց տարեկան և հեռանկարային օրակարգում գտնվող կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունները: Միայն թափանցիկ և մասնակցային գործընթացն է, որ մեզ հնարավորություն կտա ստեղծել արդյունավետ և մրցակցային գործարար միջավայր, բարձրացնել տնտեսության մրցունակությունը և կենսունակությունը»:
Ա.Մկրտչյանը չհամաձայնեց հնչող տեսակետին, որ Սերժ Սարգայնն անմեղության կանխավարկածն է խախտել՝ օգտագործելով «ահաբեկիչ» բառը:
168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց՝ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել, և ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով է նրան մեղադրանք առաջադրվել, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 168.am-ին դատախազությունից տեղեկացրեցին, որ պատճառների մասին կտեղեկացնեն առաջիկայում:
«Այն արվեստագետներն ու մշակույթի գործիչները, որոնք անտարբեր չեն հանրության ցավի նկատմամբ, որոնք նման դեպքերում կանգնած են հանրության կողքին, սադրիչներ չեն: Նրանք այնտեղ են հանրությանը սատարելու, որոշիչ պահերին միայնակ չթողնելու մղումով: Ես ցավով եմ ընկալում, որ նման գործողություն է իրականացվել: Հատկապես սարսափելի և վրդովեցուցիչ է նման արվեստագետին, մարդ-անհատին ձերբակալելը: Կարծում եմ՝ հրատապ լուծում պետք է գտնվի և չեղյալ հայտարարվեն նման ձերբակալությունները: Մտավորականին, արվեստագետին ձեռք տալ՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կեղծ մեղադրանքով, անընդունելի է ու բացահայտ հերյուրանք»:
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին:
«Կան բազմաթիվ հիվանդներ, երեխաներ, ես կարծում եմ, որ շատ լուրջ քննարկում և այնտեղ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- ասաց Հ.Աբրահամյանը:
«Անհասկանալի էր, թե ինչ խնդիրներ է իր առաջ դնում այս շարժումը: Մեզ ասում էին՝ դուք այստեղ չեք կարող լինել՝ որպես կուսակցության ներկայացուցիչ: Սա մոտավորապես նույնն է, որ ասեն՝ ձեր քաղաքական համոզմունքները, սկզբունքները մի կողմ թողեք ու եկեք-կանգնեք հարթակում»:
Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում «Բարսելոնան» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում 4:2 հաշվով հաղթեց «Լեսթերին»:
«Մենք չպետք է ծնկի գանք Անկարայի առջեւ, ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք մեր հիմնական արժեքները: Անայցագիր ռեժիմ սահմանելու համար կան հստակ չափանիշներ, եւ մենք չպետք է հրաժարվենք դրանցից: Թուրքիան այժմ զարգանում է Եվրոպայից ճիշտ հակադիր ուղղությամբ»,- ասել է Կուրցը գերմանական Spiegel հրատարակությանը:
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ
1 կին է մահացել և 5 մարդ ստացել են վնասվածքներ 19-ամյա երիտասարդի հարձակման հետևանքով, որը դանակով հարձակվել էր Լոնդոնի Ռասել-սքվեր հրապարակում գտնվող մարդկանց վրա:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում Դուք կարող եք ձևակերպել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության դժբախտ պատահարներից ապահովագրության «Ընտանիք» պայմանագիրը:
«Լրագրողների եվրոպական դաշնությունը» (EFJ) և «Լրագրողների միջազգային դաշնությունը» (IFJ) համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Երևանում հուլիսի 29-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ բողոքի ցույցերը լուսաբանելիս լրագրողների նկատմամբ բռնությունները: