Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ազգային տարազների ցուցահանդես վաճառքին:
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի 10 համարի շապիկն արդեն պատկանում է մեկ այլ ֆուտբոլիստի:
Մեր տնտեսության ամենաթույլ, խոցելի տեղը մեր վճարային հաշվեկշիռն է, որ բացասական է: Եվ դա լրացվում է ընդամենն այլ եկամուտների, մասնավորապես՝ դրամական փոխանցումների (տրանսֆերտների) հաշվին, իսկ դրամական փոխանցումները, գիտենք՝ ինչպիսի կրճատում են ապրել: Այդ բացը կարող ենք լրացնել միայն արտահանման ավելացման հաշվին:
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը:
Ուղիղ միացում Ազատության հրապարակից. «Ազատություն»
Մազաթափությունը, ցավոք սրտի, խնդիր է, որն ի հայտ է գալիս և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ: Մազաթափությունը կարող է սկսվել առանց որևէ պատճառի:
Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին: Ա. Մարտիրոսյանը, Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։
Օգոստոսի 2-4-ը ՊԲ ինժեներական զորամասի բազայի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում էին բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ինժեներական դասակների հրամանատարները:
Եվրո 2016-ում Բելգիան հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Ուելսին: Եվրոպայի առաջնությունից հետո Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հեռացվեց պաշտոնից:
Փողոցում հափշտակել է քաղաքացու դրամապանակը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել։ Ոստիկանության փոխգնդապետ Ս. Համբարյանը նշանակվել է Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոսոտոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Նոյեմբերյանում որդին որսորդական հրացանով սպանել է հորը:
GG-ի և Yandex-ի մրցակցությունը ակնհայտորեն արտահայտվում է նաև մեդիա տիրույթում:
Ռ. Ռևազյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանին առաջին անգամ բերման են ենթարկել հուլիսի 18-ին, որի ժամանակ «դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել են, ուղեղի ցնցում է ստացել»: Հաջորդ անգամ նրան բերման են ենթարկել հուլիսի 27-ին: Ռ. Ռևազյանի խոսքով՝ երբ նա հասել է հավաքի վայր, նրան բերման են ենթարկել:
Համացանցում հայտնվել է հայ երիտասարդի չափածո պատասխանը ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն:
ՀՀ Կառավարությունն այսօր ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել հուլիսի 29-ի միջադեպի մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:
Հայաստանը երկրորդն է ԱՊՀ երկրների շարքում և զիջում է միայն Տաջիկստանին
Օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ո՞վ է իշխանությունից հեռանում Գևորգ Կոստանյանի հրաժարականով, ի՞նչ է ցույց տալիս Սերժ Սարգսյանը համակարգին՝ այդ հրաժարականն ընդունելով, ովքե՞ր են լինելու հաջորդ անակնկալ հեռացողները, որոնք, ըստ էության, հեռանում են այլոց՝ հայտնի իրադարձություններից հետո հեռացման ենթակա այլ պաշտոնյաների փոխարեն։ Այս և սրանցից ածանցյալ մի շարք այլ հարցերի պատասխաններ հայտնի կդառնան առաջիկայում՝ Սերժ Սարգսյանի հաջորդ քայլերից։
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ռազմական կցորդների և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ, հայտնում է haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի հաղորդագրությանը:
«Ու դեռ ինչքա՞ն պետք է մեր Եղիշին բռնած պահեք: Գտա՞ք էս բոլորի մեջ ամենամեծ մեղավորին: Էսպես թողնել չի կարելի, ամոթ է բոլորիս համար»:
Որևէ պետական մարմին չի կարող ազդել հանրային պաշտպանների անկախությանը, միջամտել նրանց գործունեությանը: Հանրային պաշտպանի գրասենյակը հավատացնում է, որ լինելու է հետևողական, որպեսզի յուրաքանչյուր գործով առավել արդյունավետ ու որակյալ պաշտպանություն իրականացվի, իսկ առկայության դեպքում` հանրային պաշտպանի յուրաքանչյուր թերացում դառնալու է քննարկման առարկա: Հանրային պաշտպանի գրասենյակը պատրաստակամ է իրականացնել հանրային պաշտպանության կարիք ունեցող յուրաքանչյուր անձի պաշտպանությունը:
«Սասնա Ծռերից» հրազենայնին ծանր վիրավորում ստացած Արմեն Լամբարյանի մայրը՝ Փիրուզե Լամբարյանը դեռևս 31.07.2016 թ. դիմել է ինձ՝ իր որդուն իրավաբանական օգնություն ցույց տալու և նրա պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 25 917 մարդ, որից 13 419-ը կալանքի տակ է, հայտնում է BBC-ն:
ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը:
ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԴԻԿՐԻՍՈՆ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 181 լիցենզիան
«Քրդական աշխատավորական» կուսակցությունը (PKK) և Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը միանման նպատակներ են հետապնդում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը: