
«Նման որոշում ենք կայացրել՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար». Արմեն Բիլյան

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած ունեցած ցավերին` Արմեն Բիլյանի կամքը «տեղն» է, հոգեպես կայուն վիճակում է, ընկճվածություն չունի. «Ես չեմ հանձնվել, պայքարը շարունակելու եմ: Նման որոշում ենք կայացրել՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար»,- Բիլյանը հայտնել է փաստաբանին»: