Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրա-տնտեսական, ռազմական ջանքերը, ի վիճակի են լուծել և´ ղարաբաղյան հակամարտությունը, և´ քրդական խնդիրը: Այս մասին նախօրեին ադրբեջանական «Լիդեր-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին տեղեկացնում է eurasnews.ru-ն:
Հայաստանում եւ աշխարհում շարունակվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի թեկնածուների առաջադրումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, չնայած դաշինքի՝ Բալթյան երկրներում ու Լեհաստանում իր ներկայությունն ուժեղացնելու պլաններին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կարծում եմ, որ շատերն են սպասել այս տրանսֆերին: Ուրախ եմ, որ Հայաստանում հպարտ են ինձանով: Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստն Անգլիայում: Կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները:
Ուկրաինայի Գերագույն ռադայում նստացույց են հայտարարել «Բատկիվշչինա» և Արմատական կուսակցության պատգամավորները:
Երևանի Շենգավիթ վրչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործի քննությունը:
Եվրախորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին փաստաթուղթը, հայտնում է Trend գործակալությունը:
«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, մրցունակ, միաժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրություն, պետք է դառնա պարզ ու թափանցիկ գործընթաց»:
Թուրքիայի Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով սպանվել է Սիրայի երկու քաղաքացի, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լքել է Վրաստանը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան ճանապարհել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, նրա տեղակալ Դավիթ Զալկալիանին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը զեկույց է հրապարակել սոցիալական առաջընթացի վարկանշի մասին:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե Վերին Լարսում գործընթացներն ինչպե՞ս են ընթանում:
ԱՄՆ արդարադատության նախարար Լորետտա Լինչը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրանք չի առաջադրի ծառայողական նամակագրության գործով, տեղեկացնում է BBC-ն:
Այսօր ՀՀ կառավարությունը նիստում հաստատեց ՀՀ-ում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է նավահանգստային Բենդեր-Աբաս քաղաքից 56 կմ հյուսիս:
Վրաստանի պաշտպանունակության բարձրացման նպատակով ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել օգնության գոյություն ունեցող մեխանիզմները: Այս մասին ասվում է Պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագրում, որը ստորագրել են երկու երկրները:
Հուլիսի 7-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ թիվ 10/33 զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ առումներով կախված է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի մտավորականությունից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է Սպիտակ տունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է
Հուլիսի 7-ին՝ ժամը 9:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Ստեփ ԳԷՍ, Բաղրամյան 17,19, 19/1, 21, 21ա, 23, 29, Առուշանով, Արշակ Տեր Ղուկասով, Հակոբ Մելիքով, Ուլուբաբյան առք 3, 4 , Ուլուբաբյան նրբանցք 3, Ուլուբաբյան փակուղի 1ա, Գ. Սևունց, Փաշաև փողոցներին հարող շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ֆրանսիայում ավարտին մոտեցող 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ Պորտուգալիայի հավաքականը: