Բաժիններ՝

Եվրո-2016. Պորտուգալիայի հավաքականը եզրափակչում է

Ֆրանսիայում ավարտին մոտեցող 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ Պորտուգալիայի հավաքականը: Կիսաեզրափակչում պորտուգալացիները 2:0 հաշվով առավելության հասան Ուելսի հավաքականի նկատմամբ:

Լիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:
2-րդ խաղակեսի 50-րդ րոպեին հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 53-րդ րոպեին հանդիպման վերջնակետը դրեց իսպանական «Վալենսիայի» նորեկ Լուիշ Նանին:

Հիշեցնենք, որ եզրափակչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին վիճարկելու են աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան ու Ֆրանսիան:

Եվրո-2016, կիսաեզրափակիչ

Պորտուգալիա – Ուելս՝ 2:0

Կրիշտիանու Ռոնալդու, 50, Լուիշ Նանի, 53

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս