Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-390C տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորկայից բարձր:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել Է, որ երկրի իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել Նիսում կատարված ահաբեկչությունից հետո եւ չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21ի ազգային տոնի առթիվ հանդիսությունները:
«Յուվենթուսը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով: Ըստ Calciomercato.it-ի տեղեկության՝ թուրինցիները 28-ամյա հարձակվողի համար առաջարկել են 75 մլն եվրո:
Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայում:
Ֆրանսիական Նիսում 84 զոհերի թվում ՀՀ քաղաքացին կին է, որը 2 տարի առաջ տեղափոխվել էր Նիս` Հայաստանից:
«Եթե մենք խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի մասին և ասում ենք, որ օրենքի համաձայն՝ իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում է այդպես, և փաստացի իրենք թելադրում են շուկան, այս ոլորտում գտնվող բոլոր գերակշիռ դիրք ունեցող սուբյեկտները դառնում են տնտեսական տեսակետից մենաշնորհային դիրք ունեցողներ, և հետևաբար՝ մեր գլխավոր խնդիրը դառնում է օրենսդրական նոր վերանայումների իրականացումը»:
«Անում ենք հնարավորը, որպեսզի ՀՀ իշխանություններին, հասարակությանն ապացուցենք, որ դա հնարավոր է, ու այդ առնչությամբ տարաձայնություններ չկան: Լիահույս եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր ընթացք կստանան, և այն ազդակները, որոնք ստացվում են հասարակությունից, պաշտոնյաներից, հաշվի կառնվեն»,- ասաց դեսպանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին: «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին», հայտնում են ԱԳՆից:
Հայտարարում ենք ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակների շնորհման ենթահանձնաժողովում մեր անդամակցության դադարեցումը և կոչ անում սառեցնել այդ ենթահանձնաժողովի գործունեությունն այնքան ժամանակով, քանի դեռ չեն խստացվել ու չեն կիրարկվել Հայաստանի ողջ տիրույթում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը երաշխավորող օրենսդրական ակտերի անվերապահ կիրառումը:
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի անունը հայտնի է: Բրիտանական Mirror պարբերականի փոխանցմամբ՝ բեռնատարով ահաբեկչություն իրականացրած վարորդը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է:
«Զոհվածների ընտանիքի անդամը հավաստել է, որ Շոն Քոուփլենդը եւ նրա 11-ամյա որդի Բրոուդին սպանվել են գրոհի ժամանակ: Նրանք իրենց արձակուրդն անցկացնում էին Նիսում»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեն մոտ է իր նախկին ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Ֆրանսիական Նիս քաղաքում երկրի ազգային օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվել է առնվազն 54 երեխա: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է տեղական Nice-Matin պարբերականը:
Այսօր ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը քննադատելով որոշ ենթականների աշխատանքը՝ հայտարարել է Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի պաշտոնանկության մասին։
ՀՀ զինված ուժերի 2016 թվականի ուսումնական պատրաստության պլանի համաձայն`հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ:
Հայաստանը ռուս գործընկերների հետ քննարկելու է ՀՀ քաղաքացիների ու տնտեսավարողների ազատ տեղաշարժը խոչընդոտող խնդիրները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով այն հարցին, որ բեռնափոխադրողները ահազանգում են, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը հավելյալ գումար է պահանջում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, կայցելի մի շարք զորամասեր:
«Սա նման է իսլամական ծայրահեղական խմբավորումների ահաբեկչական ձեռագրին, բայց դեռևս ոչ մի ծայրահեղական կառույցի կողմից հայտարարություն կամ ուղերձ չի եղել, որտեղ ասեն, թե իրենք են կազմակերպել ահաբեկչությունը»:
«Եկեք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի կնքումը նոր էջ դարձնենք մեր հարաբերություններում»,- հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շուրջ բանակցություններին:
Ֆրանսիայի իշխանությունները հուլիսի 16ից համազգային եռօրյա ազգային սուգ են հայտարարել` ի հիշատակ Նիսում իրականացված ահաբեկչության հետևանքով գրանցված զոհերի:
«ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցությունների ընթացքին:
«ԱԳՆ-ից մեզ ասացին, որ նույնիսկ երկրի նախագահի մակարդակով որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև Վրաստան պետությունն իր երկրի շահերի նկատմամբ մեր կողմից վտանգ է տեսնում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում հիմա, 1988թ. Ադրբեջանում էր կատարվում»:
Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը:
«ժողովուրդ»-ն անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ՀՀ Աժ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Մեր հրապարակումից հետո մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառել ապագա կուսակցության հնարավոր անունը՝ «Շրջադարձ»։
Ֆրանսիացի քննիչները վերջնականապես հաստատել են բեռնատարի վարորդի ինքնությունը. որը հուլիսի 14-ի երեկոյան Նիսում մխրճվել էր բազմության մեջ: Այս մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթար Բաղդասարյանը հանձնարարել է վճարել իրեն պատկանող ՀՅ հեոուստաընկերության աշխատողների աշխատավարձը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը: Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, Բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով: