«ԵՄ-ի հայ գործընկերներն են սահմանում ՀՀ-ԵՄ հարաբերություններում հավակնությունների մակարդակը». Պյոտր Սվիտալսկի

«Եկեք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի կնքումը նոր էջ դարձնենք մեր հարաբերություններում»,- այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» թեմայով քաղաքացիական հասարակության քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շուրջ բանակցություններին: Պյոտր Սվիտալսկին առաջարկեց շրջանակային համաձայնագիրը «դիտարկել՝ որպես հատակ և ոչ որպես առաստաղ»: Ըստ նրա՝ այս համաձայնագիրը, այդ «հատակը» պետք է լցվի կոնկրետ նյութով, և երկու կողմերի ընդհանուր հանձնառությամբ գտնեն այդ կոնկրետ նյութը համաձայնագրում ներառելու համար: Սվիտալսկու համոզմամբ՝ կան մի շարք հարցեր, որոնք բանակցության, մտքերի փոխանակման կարիք ունեն:

«Եկեք այս շրջանակային համաձայնագրի կնքումը նոր էջ դարձնենք՝ լրացնելով ճիշտ բովանդակությամբ: Հարևանության քաղաքականության նոր քաղաքականության հիմքում սեփականությունն է, համասեփականությունը: Հիմնականում մեր հայ գործընկերներն են սահմանում ՀՀ-ԵՄ հարաբերություններում հավակնությունների մակարդակը: Արդեն հստակ է դարձել, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մենք չենք փորձում թելադրել քաղաքական օրակարգ: Դա մեծապես կախված է մեր հայ գործընկերներից»,- նման ակնարկով հանդես եկավ Պյոտր Սվիտալսկին:

Տեսանյութեր

Լրահոս