Բաժիններ՝

Թուրքիայում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել

Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ստամբուլի ոստիկանությունը մետրոյի կայարանների մուտքերի մոտ ամենայն մանրամասնությամբ ստուգում է քաղաքացիներին: Աթաթուրքի օդանավակայանում, որտեղ հունիսի 28­ին ահաբեկչություն էր իրականացվել, ոստիկանական միավորները ստուգում են պայուսակները, օդանավակայանում են նաև հատուկ ուժայիններ:

Անկարայում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել քաղաքի այն բանուկ հատվածում, որտեղ տեղակայված են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների դեսպանությունները:

Խստացված հսկողություն է իրականացվում նաև Անթալիայի օդանավակայանում, որտեղ մեքենաները ներս են թողնվում միայն մանրամասն ուսումնասիրելուց հետո:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31­ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս