
Դորտմունդի «Բորուսիան» պայմանավորվել է Գյոթսեի հետ «Բավարիայից» տեղափոխվելու վերաբերյալ

Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեն մոտ է իր նախկին ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն:
Ըստ պարբերականի տվյալների՝ «Բորուսիան» արդեն պայմանավորվել է ֆուտբոլիստի հետ հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Դորտմունդյան ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 23 մլն եվրո, սակայն «Բավարիան» հույս ունի վաճառել Գյոթսեի տրանսֆերը 27 մլն եվրոյով:
24-ամյա Մարիո Գյոթսեն 2013-14թթ. մրցաշրջանի սկզբում «Բորուսիայից» տեղափոխվել է «Բավարիա» 37 մլն եվրոյով: Նախորդ մրցաշրջանում նա Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 14 խաղ, դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը