
«Յուվենթուսը» Իգուաինի համար առաջարկել է 75 մլն եվրո

«Յուվենթուսը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով: Ըստ Calciomercato.it-ի տեղեկության՝ թուրինցիները 28-ամյա հարձակվողի համար առաջարկել են 75 մլն եվրո:
Գործարքի մաս կկազմի նաև «Յուվենթուսի» կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրայի «Նապոլի» տեղափոխությունը, ում տրանսֆերը գնահատվում է 12-18 մլն եվրո:
Նեապոլիտանական ակումբի ղեկավարությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ բաց կթողնի Իգուաինին միայն 94 մլն եվրո հրաժարագինը ստանալու դեպքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը