Բաժիններ՝

Ֆրանսիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել

Ֆրանսիայի իշխանությունները հուլիսի 16-­ից համազգային եռօրյա ազգային սուգ են հայտարարել` ի հիշատակ Նիսում իրականացված ահաբեկչության հետևանքով գրանցված զոհերի: Ինչպես հաղորդում է  New York Times­ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

Հուլիսի 15-­ին` օրվա երկրորդ կեսին, վարչապետն ու նախագահ Ֆրանսուա Օլանդը կայցելեն Նիս: Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-­ի: Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում: Տասնյակ մարդիկ վիրավոր են:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն` ղեկին, ենթադրաբար, եղել է 31-­ամյա տեղացի, ով ունեցել է Ֆրանսիայի և Թունիսի քաղաքացիություն:

nise.jpg777

nise.jpg33

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս