
Դեսպան Մելքոնյանը և նախարար Քաբիլը քննարկել են հայեգիպտական առևտրատնտեսական համագործակցությունը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հուլիսի 3ին հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեկ Կաբիլի հետ և քննարկել հայեգիպտական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիները։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցած հաղորդագրության մեջ նշված է.
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է Էյդ Էլ–Ֆիտր իսլամական տոնի կապակցությամբ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայեգիպտական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիների շուրջ։
Դեսպանը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և արձանագրած ձեռքբերումները, զարգացման դինամիկան և առանձնահատկությունները, ներդրումային մթնոլորտի և արտահանման կարողությունների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը»։