ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի բանաձև
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի իրականացման մասին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին տեղեկացրել է կառույցում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը: «Բանաձևը կապված է ահաբեկչության դեմ պայքարի հետ, որի հեղինակն եմ ես: Այն նախատեսում է ահաբեկչության դեմ պայքարի գործում տեղեկատվության փոխանակում օնլայն ռեժիմով, երբ, օրինակ, կա ահաբեկիչների կողմից օդանավի առևանգման դեպք: Դա հատուկ ծառայություններին, իրավապահ մարմիններին հնարավորություն կտա, առավել հանգամանալից պատրաստվել օպերացիային, եթե իրականացվել է առևանգում»,- ասել է նա:
Հուլիսի 15-ը Թբիլիսիում ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը` Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ: