
Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության Մալլահի շրջանը

Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ նահանգի գյուղական շրջանի Մալլահի դաշտերի հյուսիսային հատվածը և հարավային հատվածի մի մասը, ինչպես նաև Լերամոն շրջանի որոշ շինություններ: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
Նշված շրջանների ազատագրումը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև զինյալ խմբավորումերն այդ շրջաններից են ներխուժում Հալեպ, իսկ Հալեպում տեղակայված ահաբեկչական խմբավորումներին թուրքական տարածքից մատակարարումն այդ ուղիներով է անցնում: