Անօդաչու թռչող սարքերի մրցույթը, որն անցկացվում է երկրորդ անգամ, քանակական ու որակական առաջընթաց է գրանցել: Այս տարի մրցույթի եզրափակիչին մասնակցում է տասը թիմ, որոնք, մասնագետների բնորոշմամբ, ներկայացել են լուրջ ինժ եներական ու ծրագրային լուծումներով:
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է MLS-ի հունիս ամսվա լավագույն խաղացող: Մովսիսյանն ընտրվել է օնլայն քվեարկության արդյունքով: Հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 36.77 տոկոսը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 412 կգ արդյունքով դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» աշխարհում ամենաքննարկվող նորություններից է:
«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը»:
7965 համարներից 188-ը շքասենյակներ են, 726-ը՝ լյուքս համարներ…
Հին հայկական ընտանիքներում Վարդավառի տոնին բոլոր անդամներն ունեին իրենց պարտականությունները, հայկական տարբեր գավառներում տոնը ծիսական առանձնահատկություններ ուներ ու տարբերվող արարողակարգ:
Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը Եվրո-2016-ի ընթացքում տրված հարցազրույցներից մեկում նշել է, որ նախապես իմացել է Իլկայ Գյունդողանի և Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու մասին:
«Ես դա անհնար եմ համարում, որովհետև չի լինի մի ԱԺ, որ, օրինակ, կոնկրետ ինչ-որ մի որոշում կայացնի որևէ մեկին մոնոպոլիա տալու համար»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջմղման հեռանկարներին` հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով Գերմանիայի ԱԳ նախարարի` Երևան և Բաքու այցերի արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Երեք շաբաթ է, ինչ փողկապով եմ: Նախկինում նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվելիս փողկապ չեմ կապել: Ես ազատություն եմ սիրում, ու հազիվ թե բնավորությունս որևէ փոփոխության ենթարկվի «փողկապի» ազդեցությամբ»:
Ամենահետաքրքիրն այն է, որ տնօրենի տեղակալներից միայն մեկն է կրճատվել` ֆինանսական գծով տեղակալը, այսինքն` 250 աշխատակիցներին պետք է ղեկավարեն 4 տեղակալներն ու տնօրենը: Գործարանում աշխատանքը շարունակելու է նաև իրավախորհրդատուն: Այս ղեկավար կազմը, հիշեցնենք, ստանում է բավականին բարձր աշխատավարձ և նախկին ու ներկա պաշտոնյաների մերձավորներն են:
«Քանի որ քաղաքական դաշտը Գյումրիում պարարտ է, ԳԱԼԱ կուսակցությունը բավականին շատ ձայներ կտանի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ուղիները: Երևանում Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին:
Իմ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկեցինք Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր. մասնավորապես, մտքեր փոխանակեցինք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:
Սպանություն Հրազդանի կիրճում. կասկածյալն անչափահաս է:
22-ամյա չեչենը հավաքագրել է գրոհայիններին եւ փորձել է մեկնել Արեւմտյան Եվրոպա: Ըստ իրավապահ մարմիններ ի տեղեկությունների` հայրենիքում նա աշխատել է արգելված ահաբեկչական խմբավորման կազմում:
Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը 3-րդ շրջանում հաղթելով բրիտանացի Դենիել Էվանսին 6:4, 6:2, 6:2 հաշվով, տարավ 150-րդ հաղթանակը խոտածածկի վրա:
Եթե ԵՄ-ն այսօր հայտվել է խորին ճգնաժամի ճիրաններում, ապա տիրապետող պետք է դառնա ոչ թե անցյալի ողբերգությունների վրա սեւեռումը, այլ, առավելաբար, դրանց ոչ ռեւանշիստական, բայցեւայնպես, մշտարթուն հիշողությանն ապավինմամբ դարմանումի գերակայությունը: Սա է եվրոպական քաղաքական մշակույթի հզորագույն արժեքներից մեկը, որին դեռ չեն փարել նույնիսկ եվրոպացիներից ոմանք:
Տեսախցիկն արձանագրել է հովանոցի հափշտակության փաստը:
haqqin.az լրատվական կայքը հայտնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից Օդեսայի բռնազավթման ժամանակաշրջանում ուսումնարանի շենքի պատերին իրենց գրառումներն են թողել նաեւ գերմանացի զինվորները: Մինչեւ 1993 թվականը գործած ուսումնարանի մուտքին մինչ այժմ պահպանվել է «Adolf 1942 Wermacht» եւ «Volf» գրությունները, իսկ շենքի արեւելյան հատվածում` 1944 թվականին արված մի շարք գերմաներերն գրառումներ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ներկա պահին ՌԴ-Վրաստան սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքացի, որոնց թվում կան նաև հայեր:
Բրիտանական հանրաքվեն, որում հաղթանակ տարան Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կողմնակիցները, երկրի շատ հպատակների հարկադրել է մտածել նոր քաղաքացիության մասին:
Թուրքիայի օդուժը նոր հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Արշավի նպատակն այն է, որ ծառայողները երեկոյան ազատ ժամանակ ունենան, որը նրանք կարող են օգտագործել իրենց սիրած զբաղմունքների, սպորտի կամ ընտանիքի հետ անցկացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա:
Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հակառուսական տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգումը որակել է որպես Բրյուսելի անհեռատես քաղաք ականության շարունակություն: