Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր RIA Novosti-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Ղարաբաղի հարցով առարկայական բանակցություններին և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները:
Հունիսի 16-ին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) աշխատակիցների և ուսանողների համաժողովը «Ինքնաթիռների պրոյեկտավորում» բաժնի վարիչ, հայազգի ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ (Միքայել Ասլանի Պողոսյան) Պողոսյանին ընտրել է ինստիտուտի ռեկտոր:
Հունիսի 21-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1967 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գագաթաժողովը հոգեբանական բարենպաստ մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.
Հունիսի 22-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության ու Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Շիրակի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը «Կոմերսանտ» թերթում հրապարակած հոդվածում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրվա 75-րդ տարելիցին՝ նշել է, որ գերմանացիները շնորհակալ են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին՝ հաշտության ձեռք մեկնելու համար:
2015 թ. պետական բյուջեից 4 մլն 354 հազար դրամ է տրամադրվել Վանաձորի «Բաղդասարյան եղբայրներ» բռնցքամարտի մարզադպրոցին: Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, այդ մարզադպրոցը պատկանում է Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին, ու պատահական չէ, որ կրում է նրանց անունը:
Թուրքիայում անհայտ անձինք գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը:
Վրաստանը հավատարիմ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր նպատակին, սակայն դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն:
Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է:
Հետաքրքիրն այն է, որ Սէֆիլյանը ձերբակալությունից հետո հրաժարվել է հարցաքննությունից՝ լռել է. այս դեպքում հարց է ծագում, թե ինչպե՞ս է քննիչը էական հակասություններ գտել Սէֆիլյանի լռության եւ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքի միջեւ։
«Ամեն անգամ, երբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ առաջին եւ երկրորդ նախագահները) գնում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասը սկսում է կասկածներ հայտնել՝ «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունը «ցանցային» բնույթ չէր կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ նման կասկածները»:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Անցած տարի, այս օրերը… կարոտել եմ բոլորին, ում հետ կիսել եմ էմոցիաներս այդ փողոցում, այդ օրերին։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Նվազագույնը 45 մարդ է զոհվել կայծակի հարվածներից Հնդկաստանի Բիհար նահանգում, հայտնում է Air News-ը:
Թուրքիայի իշխանությունները մտադիր են հակաօդային պաշտպանության նոր համակարգ տեղակայել և թեսթավորել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Defense News պորտալը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրներին։
Ամերիկյան նախնական ընտրարշավում կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, ոչ միայն նախագահության թեկնածուների, այլեւ նրանց կողմնակիցների միջեւ։ Կիրակի օրը Լաս Վեգասում բրիտանացի մի տղամարդ ձերբակալվել է Դոնալդ Թրամփի վրա մահափորձ կատարելու մեղադրանքով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով արդեն 7 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, քառօրյա պատերազմից հետո՝ մայիսի 20-ին, բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Թուրքիայի Իգդիր նահանգում հեռացվել են հայերեն տառերով «Բարի գալուստ» և «Ցտեսություն» գրությունները, որոնք ամրացված էին Թուզուլջա բնակավայրի մուտքի մոտ, հայտնում է cnnturk.com-ը:
Հունիսի 20-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրիի բնակչուհի Ռիտա Հ.-ն և հայտնել, որ Գյումրիի Ֆանտաններ թաղամասում բնակվող իր ամուսնու հարևաններն իրեն հայտնել են, որ մի քանի օր է մայրը և որդին չեն արձագանքում, և տնից տհաճ հոտ է գալիս:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Սամվել Բաբայանը, որը պարտքերի պատճառով հեռացել էր Հայաստանից, ապրել է Մոսկվայի «Կիև» հյուրանոցում: «Ժամանակին որոշակի շրջանակներ «տագնապ» են ունեցել։
Հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց հարձակվող Լավեսին՝ փոխանցումը ստանալով Լիոնել Մեսսիից: Առաջին խաղակեսի միջնամասում Մեսսին խփեց իր թիմի 2-րդ գնդակը, իսկ ընդմիջումից քիչ անց Գոնսալո Իգուաինը Բրեդ Գուզանի դարպասն ուղարկեց 3-րդ գնդակը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սէֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Դորիկի Պետրոսյանը:
Հունիսի 22-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ադրբեջան-Եվրամիությունշրջանակային համաձայնագիրը ներառվել է Եվրախորհրդարանի նիստի օրակարգում, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի կայքին:
ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկու անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց ցուցակում», հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:
Հունիսի 21-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների մոտ, հրդեհ է բռնկվել: