Կոպա-Ամերիկա-2016. Արգենտինայի հավաքականը ջախջախեց ԱՄՆ-ին և դարձավ առաջին ֆինալիստը
Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում, որն այս օրերին անցնում է ԱՄՆ-ում, Արգենտինայի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց մրցաշարի տան տերերին:
Հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց հարձակվող Լավեսին՝ փոխանցումը ստանալով Լիոնել Մեսսիից: Առաջին խաղակեսի միջնամասում Մեսսին խփեց իր թիմի 2-րդ գնդակը, իսկ ընդմիջումից քիչ անց Գոնսալո Իգուաինը Բրեդ Գուզանի դարպասն ուղարկեց 3-րդ գնդակը: Խաղի վերջնամասում Իգուաինը դուբլ ձևակերպեց՝ սահմանելով վերջնական հաշիվը:
Արգենտինայի հավաքականը իր պատմության մեջ 28-րդ անգամ դուրս եկավ Ամերիկայի գավաթի եզրափակիչ և կփորձի նվաճել 15-րդ տիտղոսը: Եզրափակչում արգենտինացիների մրցակիցը կլինի Կոլումբիա – Չիլի խաղի հաղթողը:
Ամերիկայի գավաթ
ԱՄՆ – Արգենտինա 0:4
Գոլեր
Լավես, 3 (0:1), Մեսսի, 32 (0:2), Իգուաին, 50, 86 (0:4)
Պատրաստեց Անի Գաբուզյանը