Բաժիններ՝

Հայաստանյան ՀԿ-ները գերագնահատում են իրենց նկատմամբ հանրության վստահությունը. ՀԲ

2014 թ. դրությամբ, գրանցված ՀԿ-ների թիվը 3,981 էր, թեև պարզ չէ, թե դրանցից քանիսն են գործող: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցի՝ շահագրգիռ կողմերի ուսումնասիրությանը վերաբերող բաժնում։

Վերջին հետազոտության տվյալների համաձայն՝ գործողների թիվը 500-800 է: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կիրառում է ՔՀԿ-ների կայունության ցուցիչ, որի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը «մասամբ զարգացած» է:

Որոշ գնահատականների համաձայն՝ Հայաստանում ՀԿ-ների մոտ մեկ քառորդը զբաղվում է բնապահպանական հարցերով, թեև զուտ բնապահպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների թիվը շատ ավելի փոքր է (մոտ երկու տասնյակ): Դրանց մեծ մասը գործում է մայրաքաղաքում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀԿ-ների աշխատանքի նկատմամբ հանրության վստահությունը բավականին սահմանափակ է:

Հետազոտություններից մեկում հայկական ՀԿ-ների ղեկավարները տվել են ՀԿ-ների նկատմամբ հանրության վստահության գնահատականը: Հասարակական կարծիքի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ ՀԿ-ները, ընդհանուր առմամբ, գերագնահատում են իրենց նկատմամբ հանրության վստահությունը։ Օրինակ` ՀԿ-ների ղեկավարների 43 տոկոսը կարծում է, որ հանրությունը ինչ-որ չափով վստահում է ՀԿ-ներին, բայց իրականում հանրության լոկ 15 տոկոսն է վստահում ՀԿ-ներին:

NGO-01

Ըստ ՀԲ-ի՝, վստահության պակասը լուրջ հարց է, քանի որ սահմանափակում է ՀԿ-ների կարողությունը գործելու այնպես, որի իրենց աշխատանքը շահեկան լինի ողջ հասարակության համար (օրինակ` ծառայել որպես հսկիչներ, խրախուսել հանրության մասնակցությունը և հանրային քննարկումները, զարգացնել հանրության հմտություններն ու կարողությունները և պաշտպանել հնարավոր խոցելի համայնքներին):

Հայաստանի կառավարության և ՀԿ-ների հարաբերությունները կարելի է լավագույն դեպքում բնութագրել որպես զգուշավոր, իսկ համագործակցությունը՝ անկանոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս