«Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» ընկերական խաղը տեղի կունենա «Ալենաց Արենայում» հուլիսի 20-ին:
Ոչ վարակիչ հիվանդություններից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 40 միլիոն մարդ։ Եվրոպական տարածաշրջանում ՈՎՀ-երը կազմում են բոլոր մահերի շուրջ 86% և հիվանդացության բեռի 77%, ինչը դարձել է ահագնացող մարտահրավեր առողջապահական համակարգերի, երկրների տնտեսական զարգացման և ազգաբնակչության զգալի մասի բարեկեցության համար:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0.52 դրամով՝ կազմելով 478.82։
Մահրեզը պատրաստ է հեռանալ «Լեսթերից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Արսենալը» և «ՊՍԺ»-ն: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Լեսթերն» ուզում է պահել ֆուտբոլիստին և պատրաստ է առաջարկել նրան բարելավված ֆինանսական պայմաններ:
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը ևս մեկ անգամ վերադարձվել է մեղադրողին: Գործը մեղադրողին վերադարձվել է «դատարանի 30.05.2016 թվականին կայացրած որոշման պահանջը չկատարելու հիմքով»: Նշենք, որ օրեր առաջ դատարանը գործը վերադարձրել էր մեղադրողին՝ մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու համար:
Գիտությունների դոկտոր Նանոր Կարագյոզյանը նշանակվել է Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ: Նա այդ պաշտոնը զբաղեցնելու է 2016-17 ուսումնական տարվանից:
Մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերում արթնանում ու կարդում են լրատվություն այն մասին, թե թուրքերն ինչ ասեցին, ադրբեջանցիների ինչ հերթական տգիտություն են մոգոնել, որտեղ վրաերթ եղավ, ով ում է մեղադրում կաշառակերության մեջ և այլն: Հավաքական տպավորությունը պարզ է, թե ինչպիսինն է լինում: Ինքս հարյուր անգամ իմ վրա եմ զգացել նույնը:
Հայաստանում գրեթե բոլոր ընդդիմադիրներն առաջնորդվում են միանգամայն այլ չափանիշով` հարմար առիթ փնտրել` Ռուսաստանին ապացուցելու համար, որ իրենք ավելի ռուսամետ ու ռուսահաճ են, քան գործող իշխանությունը: Իսկ այդ հարցում Հայաստանի ընդդիմադիրներից «ամենաընդդիմադիրն» իրեն միակ ընդդիմություն հռչակած Հայ ազգային կոնգրեսն է (ՀԱԿ):
Այսօր առավոտյան իրանական մամուլը գրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Թրաքթոր-Սազինի» հետ: Սակայն արդեն կեսօրին իրանական թիմը հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի ծառայություններից:
«Հայ սպային Բուդապեշտում սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին 2012 թվականին ներում շնորհելը, ազատելն ու պարգևատրելը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում ռասիստական հանցագործություններ նախապատրաստողի համար»:
Վիսկիի արտադրության ծավալն աճել է 3 անգամ։
Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ ադրբեջանցիները: Դիմենք Վիքիպեդիայի օգնությանը: Ադրբեջանցիներ՝ թուրքալեզու ժողովուրդ: Իսկ ո՞րն է թուրքալեզու ժողովուրդների հայրենիքը: Միջին Ասիայի եւ Ալթայի միջեւ ընկած տափաստանները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանը հետ ունի լավ, կառուցողական հարաբերություններ անվտանգության, տրանսպորտային ու առևտրային ոլորտներում: Այս մասին հայտնում է APA-ն:
Քաղաքացի Խաչիկ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հիշյալ բաժնի ծառայողները ծեծի են ենթարկել որդուն՝ Արկադի Մ.-ին և թոռանը՝ Հարություն Մ.-ին:
Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գագիկ Արզումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական։ Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում:
«Ինչպես ռուսների համար Ալեքսանդ Նևսկին է, Կուտուզովը և Սուվորովը, այնպես էլ մեզ համար Թումանյանն է, Չարենցն է, Վարդան Մամիկոնյանն ու Նժդեհը»,- ասաց Է.Շարմազանովը:
Ապրիլյան պատերազմից հետո ոչ միայն՝ թշնամին, այլև՝ որոշ գերտերություններ էլ հասկացան, որ երկրի ամենադժվարին ժամանակներում էլ մենք պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ազատամարտիկ, պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հեո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վիեննայում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Ղարաբաղի հարցով և ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում, իսկ նրա ռեժիմը` «ֆաշիստական» է: Այս մասին հայտնում է ֆրանսիական I24TV հեռուստաալիքը:
Նրա համար մտահոգիչն ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի բացերի ու թերությունների հրապարակային քննարկումն էր. «Եթերով առարկայական և մանրամասն բարձրաձայնվում են բանակի սպառազինության խնդիրները, առաջնագծի համալրման անհրաժեշտությունը, և այլն, ինչով ակամա վտանգվում է առաջնագծում կանգնած զինվորն ու սպան, երևույթը հատկապես հարիր չէ բանակի շինարարության գործում ներդրում ունեցած, Զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձանց: Կոչ եմ անում՝ դադարեցնենք բանակի թերությունների մասին բարձրաձայնումը»:
ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստած սոցիալական հոլովակը:
«Հարգելի արքեպիսկոպոս, ասացիք, թե «հայ ժողովրդի շրջանում տրավմա առաջացրած այս ցավը միջազգային քաղաքական դաշտում օգտագործելն իրականում դարձել է տխրելու և ցավելու աղբյուր»: Ճիշտ է, այս նամակը գրելու համար Ձեզ վրա արված ճնշումը մեզ համար տխրելու և ցավելու աղբյուր է: Թուրքիայի հայկական համայնքը վիրավորվել է ոչ թե այս բանաձևի ընդունումից (Գերմանիայի Բունդեսթագի բանաձևը-խմբ.), ինչպես նշել եք Դուք, այլ` Ձեր այս տողերից»,- նշել է «Ակոս»-ի խմբագրակազմը:
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծելու միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Այս մասին Trend-ին հայտնել են ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության մամուլի ծառայությունից:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ռուսաստանի դերակատարությունն ապրիլյան ու դրան հաջորդած իրադարձություններում, ուկրաինացի վերլուծաբանն արձագանքեց՝ ասելով, որ Ռուսաստանն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ, որպեսզի արձագանքի նման իրավիճակներին: «Ռուսաստանի ջանքերը, առանց այն էլ, ձգված են լայն ճակատով, և, թեև ռևիզիոնիստական երկրները սովորաբար, մշտապես ձգտում են սրել իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում ապրիլի իրադարձություններում ես Ռուսաստանի միջամտությունը չէի դիտարկի»,- ասաց նա:
Այսօր ԱԺ-ոմ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարությունում կադրային կրճատումներ չեն լինի, կլինեն միայն տեղափոխություններ: Նա նշեց, որ կրճատելու ենթակա ծառայողական ավտոմեքենա էլ չունեն, նախարարությունում ընդամենը 3 ավտոմեքենա կա, իսկ նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող «Տուարեգն» այժմ չի շահագործվում:
«Ո՞նց ես չափել, որ 2.4 միլիոնն ա հերիքում»,- գողթեցուն հակադարձեց Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը, ինչին ի պատասխան՝ Գողթի բնակիչն ասաց, որ դրանք հաստատված թվեր են։
«ՆԱՏՕ-ն ձգտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերադարձնել սառեցված կարգավիճակի»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց Ուկրաինայի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ուկրաինացի վերլուծաբան Նիկոլայ Կապիտոնենկոն:
Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի դերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կառուցողական է: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքական կողմի մեղադրանքներն ու բողոքները՝ ուղղված Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին, որոնք քվեարկել են 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, անհասկանալի են: