«Կոչ եմ անում՝ դադարեցնենք բանակի թերությունների մասին բարձրաձայնումը». Գագիկ Ջհանգիրյան

Ապրիլյան պատերազմը պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ ի ցույց դրեց: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա համար մտահոգիչն ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի բացերի ու թերությունների հրապարակային քննարկումն էր. «Եթերով առարկայական և մանրամասն բարձրաձայնվում են բանակի սպառազինության խնդիրները, առաջնագծի համալրման անհրաժեշտությունը, և այլն, ինչով ակամա վտանգվում է առաջնագծում կանգնած զինվորն ու սպան, երևույթը հատկապես հարիր չէ բանակի շինարարության գործում ներդրում ունեցած, Զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձանց: Կոչ եմ անում՝ դադարեցնենք բանակի թերությունների մասին բարձրաձայնումը»:

Նա հայտարարեց, որ իշխանություններն իրենց հերթին՝ պարտավոր են ոլորտում փորձառություն և գիտելիք ունեցող մեր համաքաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները քննարկելու ձևաչափ գտնել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930