«Եվրոպայում անվտանգության համակարգի անհավասարակշռությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին չէ». Նիկոլայ Կապիտոնենկո

«ԼՂ հակամարտության գոտում ամբողջական խաղաղությունն այսօր անհասանելի է»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց Ուկրաինայի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ուկրաինացի վերլուծաբան Նիկոլայ Կապիտոնենկոն՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև բանակցություններին Վիեննայում և սպասվող հանդիպման հնարավոր արդյունքներին:

Նա նշեց, որ Վիեննայի բանակցությունների գլխավոր արդյունքը բարձր մակարդակով երկխոսության փաստն էր և հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր հանձնառությունը: Ըստ Կապիտոնենկոյի՝ նման մի բանի հասնել Ուկրաինայի Արևելքում առկա հակամարտությունում, դեռ բարդ է:

«Մեծ հաշվով, լարվածությամբ որևէ կողմ հետաքրքրված չէ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումն արտահայտում է «ընդհանուր կարծիք», որի հետ դժվար կլինի վիճել ցանկացածի համար, ով պոտենցիալ կերպով կցանկանա սրել իրավիճակը: Եվ ճնշման այս մեխանիզմն արդյունավետ էր, ավելի արագ ու հուսալի, քան ՆԱՏՕ-ն (այնպես, ինչպես Ուկրաինայի շուրջ բանակցությունների Մինսկի ձևաչափը)»,- ասաց վերլուծաբանը: Վերջինիս համոզմամբ՝ խաղաղությունն ամբողջությամբ այսօր անհասանելի է: Կապիտոնենկոյի կարծիքով՝ հնարավոր է և ցանկալի հակամարտության վերադարձն իր լատենտ փուլին:

«Պատմական ժառանգությամբ տարածքային հակամարտությունը ծայրահեղ բարդ է կարգավորել, և Եվրոպայում անվտանգության համակարգի ներկայիս անհավասարակշռությունը, ցավոք սրտի, կարգավորման օգտին չէ»,- նկատեց Նիկոլայ Կապիտոնենկոն:

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ռուսաստանի դերակատարությունն ապրիլյան ու դրան հաջորդած իրադարձություններում, ուկրաինացի վերլուծաբանն արձագանքեց՝ ասելով, որ Ռուսաստանն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ, որպեսզի արձագանքի նման իրավիճակներին: «Ռուսաստանի ջանքերը, առանց այն էլ, ձգված են լայն ճակատով, և, թեև ռևիզիոնիստական երկրները սովորաբար, մշտապես ձգտում են սրել իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում ապրիլի իրադարձություններում ես Ռուսաստանի միջամտությունը չէի դիտարկի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս