Ադրբեջանական ընկերության նախագահն ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկության հետ կնքել է 10 տրանսպորտային «Ան-178» ինքնաթիռ գնելու մասին պայմանագիր, հայտնում է ուկրաինական «5-րդ ալիքը»:
Այսօր օրվա երկրորդ կեսին Հանրապետություն է ներթափանցելու նոր ցիկլոն, որն իր հետ հյուսիս-արեւմուտքից բերելու է ցուրտ օդային հոսանքներ: Այս ցիկլոնը շատ ավելի ընդգրկուն ու հզոր է, ինչի հետեւանքով կեսօրից հետո եւ հունիսի 8-ին ու 9-ին տեղումները կլինեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ նաեւ օրվա ընթացքում: Կրկին մեծ է կարկուտի հավանականությունը: Մեր երկրում սպասվող եղանակային «իրադարձությունները» այսպես բնութագրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ղրղըզստանի կառավարության՝ Բիշքեկի ﬔրձակա «Ալա Արչա» նստավայրում այսօր մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ պլանավորվում է քննարկել փաստաթղթերի ավելի քան 20 նախագիծ, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա ցանկության համաձայն՝ հոգեհանգիստը պետք է տեղի ունենա մարզադաշտում, ուր բռնցքամարտիկին հրաժեշտ տալու կարող է գալ յուրաքանչյուր ցանկացող: Դին տանող թափորը գերեզմանատուն կգնա Ալիի պատվին կոչված փողոցով, ինչպես նաեւ կանցնի մարզիկի անվան թանգարանի մոտով: Բացի դրանից, բռնցքամարտիկը ցանկացել է, որի իր դիակը տանեն այն թաղամասով, որտեղ ինքը հասակ է առել:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը հունիսի 6-ին իրականացրել 54 անվանում դեղի մանրածախ գների մշտադիտարկում թվով 5 դեղագործական ընկերությունում:
Չնայած Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ու հակահայկական տրամադրությունների սրմանը, Թուրքիայից 17 հյուր է ժամանել ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու հարսանիքին։ Մեկը հայտնի իրավաբան, Հրանտ Դինքի գործով զբաղվող Էլդար Դողանն է՝ հայազգի պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը, որը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության անդամ է։
«Այդ կարգի ռեժիմ սահմանելն ընդհանրապես կայանում է դաշնակից կամ բարեկամ երկրների միջև: Հետևաբար` նման որոշումը քաղաքական լուրջ ժեստ էր Իրանի ու Հայաստանի կողմից: Առանց վիզայի ռեժիմը, բնականաբար, առաջին հերթին տուրիզմի վրա է դրական ազդեցություն թողնելու, դրանից բացի, նպաստելու է տարբեր բնագավառներում կողմերի գործակցության ակտիվացմանը»,- ասաց Կարեն Խանլարյանը:
Ապրիլ-մայիս ամիսներին ծավալվեցին բուռն քննարկումներ, որ մինչ այժմ ՌԴ-ն չի տրամադրի այդ զինտեխնիկան. տրամադրելու մասին հայսերը ի հայտ եկան միայն մայիսի վերջին։
Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված հատուկ օպերացիայի ընթացքում սպանվել է 13 ենթադրյալ հանցագործ, հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաևը: Այս մասին հայտնում է BBC-ն:
2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում, առ այն, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:
ԼՂՀ ՊԲ նախարար Լևոն Մնացականյանի պատասխանը Սամվել Բաբայանին:
Մեղադրողի հարցին, թե տեսանյութում երեւում է, որ Գեւորգ Սաֆարյանը հայհոյանք է տալիս ինչ-որ մեկին, դրանք ո՞ւմ են ուղղված, Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց, որ հայհոյանքն ուղղված է եղել այն ոստիկաններին, որոնք քաղաքացիների նկատմամբ օրինազանց գործողություններ են կատարել տվյալ պահին:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 6-ին իր բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ն:
Սակայն Սամվել Բաբայանի վերադարձի ֆոնին այդ քննարկումներն այսօր, ըստ էության, «ստվերեցին» տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղում Սամվել Բաբայանի կողմնակից, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել։ Եվ դա տեղի է ունեցել Բաբայանի վերադարձից մի քանի ժամ հետո, ըստ էության՝ հաջորդ առավոտն իսկ։
Ստամբուլի Բայազեթ թաղամասում հունիսի 7-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ պայթյունը գրանցվել է ավտոբուսային կանգառի մոտակայքում` թուրքական ոստիկանության ավտոբուսի անցնելու ժամանակ:
Վարորդը 4-5 ընկերների հետ՝ երիտասարդ տղաների, ծանր է տարել նկատողությունը: Նրանք իջել են ավտոմեքենայից եւ կոպիտ հայհոյանքներ ուղղել Խաչատրյանին: Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որը մեքենայում է եղել: Նա դուրս է եկել եւ հարվածել է հայհոյողին: Ծեծկռտուք է սկսվել: Խուլիգանները դաժանորեն ծեծել են տղամարդուն, հարվածել գլխին ծանր երկաթե ձողով, սպանել են նրան մոր աչքի առջեւ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել:
«Երկու երկրներն այժմ իսկապես այդքան էլ լավ հարաբերություններ չունեն, քանի որ Թուրքիան առաջին հերթին չի սիրում ընդունել խոսքի ազատությունը: Այն քայքայում է ժողովրդավարության շատ արժեքներ՝ փորձելով կառուցել իշխանական այդ ռեժիմը: Մենք, այսինքն՝ ԵՄ-ն, այդ թվում` հենց Գերմանիան մտահոգված ենք այս հարցով եւ հույս ունենք, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը կկարողանա իր ձայնը բարձրացնել ռեժիմի ձեւավորման դեմ»:
Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ:
«ԴԱԻՇ-ից բխող գլոբալ սպառնալիքը շատ լուրջ է մնում եւ նորանոր ասպեկտներ է ձեռք բերում»,- նշվում է փաստաթղթում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Պատժամիջոցների վերլուծական աջակցման ու դրանց նկատմամբ մոնիթորինգի խմբի փորձագետների կողմից: Չնայած կոալիցիոն ուժերի գործողություններին, որոնց արդյունքում ահաբեկչական խմբավորումը լուրջ պարտություններ է կրել եւ նրա տարածումը նոր տարածքներ կանգնեցվել է, ԻՊ-ն «մինչ այժմ վերջնականապես թուլացած չէ ռազմավարական առումով», ասված է զեկույցում:
ունիսի 6-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է դուրս գալիս:
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
Ժամը 01:00-ի սահմաններում Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Խարբերդ 14 փողոցի բնակիչ, 33-ամյա Վաղինակ Ստեփանյանի վարած Opel մակնիշի TD 699 համարանիշի և Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 28 շենքի բնակիչ, 31-ամյա Հակոբ Ղազարյանի վարած Kavasaki մակնիշի AA 525 համարանիշի մոտոցիկլետը:
Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Գոռ Վարդանյանն օրերս արդարացվել էր: Դատարանը գտել էր, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պետք է վերացնել։
Մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։
Սարքի մեջ բեռնվում է 10-ից մինչեւ 15 վերնաշապիկ, ինչից հետո օգտատերը դրանք ստանում է արդուկված եւ ծալված:
Ամերիկացի բժիշկները գովազդների ընդգրկուն ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ փաստորեն շոու բիզնեսի բոլոր աստղերը հեռուստատեսությամբ եւ գլոբալ ցանցում ներկայացվող իրենց գովազդներում քարոզում են առողջության համար վնասակար մթերքներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 7-ին` պլանային ևվերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հնդկաստանի հյուսիսում խիզախ շունը փրկել է տիրոջ կյանքը՝ գոտեմարտի բռնվելով ազգային բնայգուց գյուղ մտած վագրի հետ: Այս մասին գրել է Times of India թերթը:
Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել 2017 ֆինանսական տարվանից սկսել հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) լիամասշտաբ համակարգի մշակումը, որը մոտավորապես 100 անգամ ավելի արագ կլինի, քան գոյություն ունեցող կապը:
Լոնդոնում Christie`s-ի աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել է 194,5 հազար ֆունտով, նկարչի երկու այլ աշխատանքներ գնվել են 158,5 հազար եւ 110,5 հազար ֆունտով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը: