
«Հանգիստ մնացեք». Ռուբեն Գևորգյանը՝ կորցրած տարածքների մասին

Ապրիլյան պատերազմից հետո ոչ միայն՝ թշնամին, այլև՝ որոշ գերտերություններ էլ հասկացան, որ երկրի ամենադժվարին ժամանակներում էլ մենք պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ազատամարտիկ, պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
«Ապրիլյան պատերազմը մենք հաղթեցինք, փառք մեր զինվոր տղերքին, մեր բանակին: Բայց ցավալին այն է՝ որոշները, չուզենալով ընդունել տարած հաղթանակը, անընդհատ բարձրաձայնում են մի քանի կորցրած դիրքերի, 8 հարյուր հեկտար տարածքի մասին: Ինչ խոսք, մեզ համար ամեն կորցրած փոքրիկ հողակտորն էլ նույն արյան գաղափարի մեջ է ընկալվում, բայց եթե դրանում անհանգստացողների համար պատերազմն ավարտված է, մեզ համար՝ ոչ, ուրեմն՝ հանգիստ մնացեք: Հաղթանակը միայն վայելք չէ, այն պետք է նաև հասկանալ, ու նրանք են դրա հասկացողները, որոնք կռվում են ու ընկնում»,- հայտարարեց ազտամարտիկը: