Սամվել Ալեքսանյանի վիսկիի արտադրությունը ռեկորդային աճ է ունեցել
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության կողմից արտադրվող MacAlex վիսկին արտադրության ծավալների ռեկորդային աճ գրանցել։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 554.9 հազար լիտր վիսկի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187.2 հազարի դիմաց։ Վիսկիի արտադրության ծավալն աճել է 3 անգամ։
Կոնյակի արտադրությունը նույն ժամանակահատվածում աճել է կիսով չափ և հասել 5 մլն լիտրի։
Շամպայնի արտադրության ծավալն աճել է 36.9%-ով և կազմել 116.5 հազար լիտր։ 13.4% աճ է գրանցել նաև գինու արտադրությունը՝ 2064 հազար լիտր։
Օղու և գարեջրի մասով հակառակ պատկերն է՝ անկում է գրանցվել։ Այսպես, օղու (օղի-լիկյորի) արտադրության ծավալը նվազել է 9.4%-ով և կազմել 2973.5 հազար լիտր։
Գարեջրի ծավալը նվազել է 7.6%-ով՝ հասնելով 4136.2 հազար լիտրի։