Բաժիններ՝

Ռիհադ Մահրեզը ցանկանում է հեռանալ «Լեսթերից»

Չեմպիոնական թիմը քայքայվում է աչքի առաջ:

Մահրեզը պատրաստ է հեռանալ «Լեսթերից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Արսենալը» և «ՊՍԺ»-ն: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Լեսթերն» ուզում է պահել ֆուտբոլիստին և պատրաստ է առաջարկել նրան բարելավված ֆինանսական պայմաններ:

Մահրեզը երկարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ 2015թ. օգոստոսին: Ըստ համաձայնագրի պայմանների՝ նա ստանում է շաբաթական 45 հազար եվրո:

Նախորդ շաբաթ «Արսենալը» սկսեց բանակցություններն «աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդիի տեղափոխության վերաբերյալ: «Զինագործներն» ակտիվացրել են ֆուտբոլիստի գնման հնարավորությունը և առաջարկել են նրան շաբաթական 150 հազար եվրո:

«Լեսթերի» կիսապաշտպան Կանտեն հայտարարել է, որ կորոշի իր ապագան Եվրո-2016-ից հետո: Ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններ ունեն «Չելսին» և «ՊՍԺ»-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս