Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Բավարիայի» հետ հուլիսի 20-ին

Առաջին խաղը նոր ակումբում Պեպը կանցկացնի նախկինի հետ:

«Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» ընկերական խաղը տեղի կունենա «Ալենաց Արենայում» հուլիսի 20-ին:

««Բավարիայի» դեմ խաղը միշտ գերազանց հնարավորություն է, իսկ խաղն ավելի շատ կուրախացնի մեր նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով կհանդիպի նախկին թիմի հետ:

«Բավարիան» կդառնա հիասքանչ մրցակից հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու ընթացքում»,- ասվում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում:

Թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի խաղարկություններում 2013-14 և 2014-15 մրցաշրջաններում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս