Գագիկ Արզումանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գագիկ Արզումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական։ Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում:

Գ. Արզումանյանը ծնվել է 1973թ.: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Տնտեսագիտության թեկնածու է: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի՝ հատուկ հարցերով խորհրդականն է:

Ընկերությունում աշխատելուց առաջ Գ. Արզումանյանն աշխատել է պետական սեկտորում, որտեղ նրա վերջին պաշտոնը եղել է Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930