ՀՆԱ ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 898.2 մլրդ դրամ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասի հայտնում է Haberturk կայքը:
Միջերկրական ծովում գրանցվել է ազդանշան, որն, ամենայն հավանականությամբ, տալիս է EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը:
«Բոլոր նրանց, ովքեր վախ են զգում, խորհուրդ եմ տալիս, եթե կա հնարավորություն, պարզապես անձամբ ծանոթանալ այն մարդու հետ, որը փախել է մեզ մոտ: Նրանք դժվարություններ տեսած ու տառապած մարդիկ են, եւ որոնք, մեզ նման, ունեն իրենց խնդիրներն ու հույսերը»,- ասել է Մերկելը BUNTE շաբաթահանդեսին տված հարցազրույցում, որից հունիսի 1-ին հատվածներ են հրապարակվել հրատարակության կայքում:
«Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով նրա ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը նվազել է 20.3 մլրդ դրամով կամ 2.3 անգամ։
Բունդեսթագի պատգամավորները Գերմանիայի թուրքական համայնքից հազարավոր սպառնալից էլեկտրոնային նամակներ են ստացել` կապված այդ երկրի օրենսդիր մարմնում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման հետ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:
«Յուրաքանչյուր սերունդ իր պետության առջև պարտավորություն ունի՝ ժառանգելով իրենից հետո թողնել ավելի մեծ արժեքներ: Դուք ստացել եք լավագույն կրթությունը, ունեք հնարավորություն կայանալու և շարժվելու առաջ՝ սխալվելու և ձեր ճշմարտությունը գտնելու իրավունքով»,- դիմելով շրջանավարտներին ասել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ իրենց հաջողությունները միաժամանակ բուհինն ու երկրինն են:
Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսված թուրք-քրդական բախումների արդյունքում 335 հազար քրդեր փախստական են դարձել եւ հարկադրված հեռացել են իրենց տներից:
Հունիսի 2-3-ը առանձին շրջաններում, հունիսի 4-6-ը‵ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող իր եղբայրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ուկրաինայում, ապա՝ դատապարտվել ցմահ ազատազրկման:
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի որոշումը՝ իրեն թիմի մեջ չընդգրկելու վերաբերյալ:
«Հայաստանը փոքր երկիր է: Մենք գիտակցում ենք, որ գուցե տնտեսապես ավելի քիչ հետաքրքրություն ենք ներկայացնում: Մեր մտահոգությունն այն է, որ անարդարությունը կոչվի իր անունով: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, եթե եվրոպական ձայները դատապարտեին Ադրբեջանի գործողությունները: Եթե դա բավարար չլիներ, հետագա քայլ կարող էին դիտարկվել պատժամիջոցները»:
«Երեխաները իրենք պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհոգի կարողանան երեխաները մեծանալ և հասնել իրենց նպատակին»,- այսօր Աժ-ում երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվեց խոսել ռազմական խնդիրների մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների շուրջ, որոնք հրապարակվել են այսօրվա հարցազրույցում: Նա նշեց, որ ծանոթ չէ Քոչարյանի հարցազրույցին, երբ կկարդա, կպատասխանի նաև դրա վերաբերյալ հարցերին:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մեջբերել է ամուսնու՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը. «Հակառակորդի սադրանքները հետ մղող, հակառակորդին պատժող հերոսներով համալրված մարտունակ բանակը պիտի ունենա նույնքան մարտունակ ռազմաբժշկական ծառայություն»:
«Երեխան չունի շփման խնդիր, քանի որ ծանոթները սփռված չեն աշխարհով մեկ, կարիք չունի տեղեկատվություն ստանալու, քանի որ նա ունակ էլ չէ այդ տեղեկատվությունը միայնակ ստանալու, այդ իսկ պատճառով, երբ նա ժամանակից շուտ է հայտնվում համացանցում, նա գնում է դեպի խաղերը, որոնցից շատ դժվար է նրան պոկել, կամ էլ դեպի սոցցանցերը, որտեղ էլ վերահսկողությունը շատ բարդ է»:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հունիսի 1-ի նիստում որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։
«Թուրքական արձագանքները ստանդարտ են, բայց միևնույն ժամանակ՝ ես նկատում եմ հին մեթոդներին վերադարձ: Սա Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նետված մարտահրավեր է Դավութօղլուի հեռանալուց հետո: Այսինքն՝ սա առաջին արտաքին մարտահրավերն է լինելու, որին թուրքական դիվանագիտությունը փորձելու է դիմագրավել՝ առանց Դավութօղլուի: Թուրքիայի նոր վարչապետի համար առաջին միջազգային քննությունն է լինելու՝ որքան էլ Բինալի Յըլդըրըմի հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում բավական հնաոճ է»:
«Եթե մենք ինքնանետվող «սեւ արկղեր» ունենայինք, շատ ավելի հեշտ կլիներ դրանք գտնելը»,- ըստ գործակալության՝ ասել է ընկերության ինժեներական ապահովման գծով փոխնախագահ՝ հավելելով, որ Airbus-ն արդեն աշխատում է դրա վրա:
«Ես վստահ եմ` Բունդեսթագի պատգամավորները տեսնում են խնդիրը նույն կերպ և թույլ չեն տա իրենց վախեցնել: Եթե մեկը սկսում է կարճաժամկետ քաղաքական շահերի համար գնալ փոխզիջումների, ապա դա վերջանում է նրանով, որ այդ փոխզիջումները կրկին ու կրկին շարունակվում են: Եվ դա շատ վատ է Գերմանիայի համար, վատ է Եվրոպայի ու ողջ աշխարհի համար»,- ասել է ՀՀ Նախագահը:
Կահիրեից եգիպտացի լրագրող եւ թարգմանիչ Մոամեն Մուխթարն իր նորածին որդու անունը Պուտին Է դրել:
Ադրբեջանի կառավարությունը Համաշխարհային բանկից 500 մլն դոլարի վարկ է խնդրել «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման համար:
ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Թուրքիայի Մարաշի նահանգում հանցագործ խմբավորում է վնասազերծվել, որը երկար ժամանակ զբաղվել է փախստական սիրիացի երեխաներին որպես ստրուկ` էժան աշխատուժ օգտագործելով:
Վլադիկավկազում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 7 քաղաքացիների շրջանում զոհեր չկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնելու է Շվեյցարիա և Ֆրանսիա:
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարում է, որ տեղի ունեցած վթարային խափանումներից հետո համացանցի ծառայությունը վերականգնվել է:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
«Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև»: